Վինդալու, պորտուգալացի նավաստիների կողմից Գոա բերված հայտնի հնդկական կերակրատեսակ։

Վինդալու
Վինդալուի բաղադրիչները
ԵնթատեսակIndian curry?
Առաջացման երկիր Հնդկաստան
 Vindalho Վիքիպահեստում

Վինդալու անունն առաջացել է պորտուգալերեն vinho de alho (սխտորի գինի) անվանումից։ Կերակրատեսակի պատմությունը սերտորեն կապված է Գոա հնդկական նահանգի հետ, ուր ճամփորդում էին պորտուգալացի նավաստիները։ Այս եղանակով սխտորի հետ շոգեխաշված և քացախի մեջ ավանդական եղանակով թթվեցված խոզի միսը (Պորտուգալիայում տարածված է հենց գինու քացախը) հայտնվել է Հնդկաստանում, որտեղ նրան ավելացվել են հնդկական շատ ավանդական համեմունքներ (օրինակ՝ կումին, դարչին, մանանեխի սերմեր, կայենական պղպեղ և թամարինդի պտուղներ), սակայն այն պահպանել է պորտուգալական խոհանոցի որոշ գծեր (գինու կամ խնձորի քացախ, տապակած սոխ կամ սխտոր)

Ավանդական բաղադրատոմսը ենթադրում է հետևյալ բաղադրիչների առկայությունը՝ խոզի միս, քացախ և սխտոր, կծու համեմունքների խառնուրդ (գարամ մասալա և կարի), սակայն գոյություն ունեն շատ տարբերակներ՝ սկսած խոզի մսի փոխարինումը մեկ այլ մսով, ավարտած՝ թեթև, ոչ կծու բուսական վինդալուի տարատեսակներով։

Կերակրատեսակը լայնորեն հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում, որտեղ այն՝ որպես օրենք, համարվում է կարիներից ամենակծուն, ինչը հակասում է Գոայի խոհանոցի վաղեմի ավանդույթներին, որտեղ այն հնդկական այլ խոհանոցների համեմատությամբ ավելի քիչ է կծու։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կերակրատեսակի անվան մեջ կա որոշ հակասություն, քանի որ «ալու» հինդի լեզվում նշանակում է «կարտոֆիլ», բայց վինդալույի դասական բաղադրատոմսի մեջ կարտոֆիլ չկա։
  • Բրիտանական Fat Les խումբը գրել է անգլիական ֆուտբոլային օրհներգերի ծաղրերգություն՝ օգտագործելով անգլիական ֆուտբոլասերների ծաղրանկարները, որոնք անսահմանափակ գարեջուր ու կարի էին օգտագործում և իրենց ողջ կյանքը կառուցում ֆուտբոլի շուրջ։ Երգը կոչվում է «Vindaloo»[1] (անգլիացված տարբերակ)[2]։ Չնայած երգը ծաղրերգություն է, այն դարձել է 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել