Վիկտոր I (Հռոմի պապ)

Հռոմի պապ

Վիկտոր I (իտալ.՝ Papa Vittore I, անհայտ, Աֆրիկա, praetorian prefecture of Italy - հուլիսի 28, 199, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 2-րդ դարի վերջում։ Ունեցել է բերբերական ծագում[1][2]։ Նրա պաշտոնավարման թվագրումը հստակ չէ։ Մի աղբյուրում նշվում է, որ նա Պապ է դարձել 189 թվականին, իսկ մահվան տարեթիվ համարվում է 199 թվականը[3]։ Նա Հռոմի առաջին եպիսկոպոսն է եղել, որ ծնվել է հռոմեական Աֆրիկյան պրովինցիայում՝ հավանաբար Լեպտիս Մագնայում։ Հետագայում դասվել է սրբերի շարքը։ Նրա հիշատակության օրը նշվում է հուլիսի 28-ին[4]։

Վիկտոր I
լատին․՝ Victor I
 
Մասնագիտություն հոգևորական
Ծնունդ անհայտ
Աֆրիկա, praetorian prefecture of Italy
Մահ հուլիսի 28, 199
Հռոմ, Հռոմեական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր I պապի պաշտոնավարման ժամկետների առաջնային աղբյուրները տարբեր են, բայց դրանք վկայում են, որ այն ընդգրկել է 2-րդ դարի վե8ջին տասնամյակը։ Եվսեբիոս Կեսարացին նշում է Կոմմոդոսի տասներորդ տարին (այսինքն մ.թ. 189), և դա Լիպսիուսն ընդունում է որպես ճիշտ տարեթիվ։ Ըստ Հիերոնիմոսի մատնանշվում է Պերտինաքս կայսեր կառավարման ժամանակաշրջանը, կամ Սեպտիմիոս Սևերոսի կառավարման առաջին տարին (մ․թ․ 193), մինչդեռ հայկական աղբյուրներում նշվում է Կոմմոդոսի 7-րդ տարին (մ․թ․ 186)։ Ըստ «Liber Pontificalis» տեղեկագրքի 186 թվականն է։ «Catalogus Liberianus» գրքում, որը հանդիսանում է նախորդի գոյատեվող պատճեն, նշվում է, որ պապը գլխավորել է 9 տարի, 2 ամիս և 10 օր, հայկական աղբյուրները՝ 12 տարի, իսկ «Liber Pontificalis»-ը՝ 10 տարի։ Եվ վերջապես, Եվսեբիոսը իր «Պատմություն» գրքում նշում է, որ Վիկտորին հաջորդել է Զեփյուռինոսը Սևերոսի 9-րդ տարում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Serralda, Vincent; Huard, André (1984).Le Berbère-- lumière de l'Occident (in French). Nouvelles Editions Latines. p. 50. ISBN 9782723302395.
  2. Guernier, Eugène (1950).La Berbérie, l'Islam et la France: le destin de l'Afrique du Nord (in French). Éditions de l'Union française. p. 125.
  3. Kirsch, Johann Peter (1912). "Pope St. Victor I" in The Catholic Encyclopedia. Vol. 15. New York: Robert Appleton Company.
  4. See the General Roman Calendar of 1954

Գրականություն խմբագրել

  • Josef Rist (1997). "VICTOR I.". In Bautz, Traugott. Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL) (in German). 12. Herzberg: Bautz. cols. 1334–1337. ISBN 3-88309-068-9.
  • Pope St. Victor I CE

Արտաքին հղումներ խմբագրել

  •   «Pope St. Victor I». Catholic Encyclopedia. 1913.
  • San Vittore I Papa e martire - 28 luglio
  • Victor I.in the Ecumenical Lexicon of Saints
  • Collected works of Migne Patrologia Latina
  • Victor I.in the Ecumenical Lexicon of Saints
  • Complete works by Migne Patrologia Latina
Նախորդող
Ելևթերոս
Հռոմի պապ
Վիկտոր I

189 - 199
Հաջորդող
Զեփյուռինոս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր I (Հռոմի պապ)» հոդվածին։