Վիկտոր Ֆեռնանդես

իսպանացի ֆուտբոլիստ

Վիկտոր Ֆեռնանդես Բրաուլիո (իսպ.՝ Víctor Fernández Braulio, նոյեմբերի 28, 1960(1960-11-28), Սարագոսա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլային մարզիչ։

Վիկտոր Ֆեռնանդես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1960(1960-11-28) (63 տարեկան)
Ծննդավայր Սարագոսա, Իսպանիա
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ստադիում Կասաբլանկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Իսպանիա Սարինիենա ? (?)
Մարզչական կարիերա
1982-1988 Իսպանիա Ստադիում Կասաբլանկա երիտ.
1988-1990 Իսպանիա Ռեալ Սարագոսա մարզչ. օգն.
1990-1991 Իսպանիա Ռեալ Սարագոսա Բ
1991-1996 Իսպանիա Ռեալ Սարագոսա
1997 Իսպանիա Տեներիֆե
1998-2002 Իսպանիա Սելտա
2002-2004 Իսպանիա Ռեալ Բետիս
2004-2005 Պորտուգալիա Պորտու
2006-2008 Իսպանիա Ռեալ Սարագոսա
2010 Իսպանիա Ռեալ Բետիս
2013 Բելգիա Գենտ
2014-2015 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա
2015-2017 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա համակարգող
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ֆեռնանդեսը ծնվել է Սարագոսայում (Արագոն)։ 1990/91 մրցաշրջանի վերջում, երբ դեռ 30 տարեկան էր, դարձել է իր հայրենի քաղաքի առաջին թիմի մարզիչը[1]. վերջնական արդյունքում ակումբն զբաղեցրել է 17-րդ տեղը լիգայում և խուսափել դուրս մնալուց՝ փլեյ օֆֆում հաղթելով «Ռեալ Մուրսիային»։ «Սարագոսա» տեղափոխվելու պահին Ֆեռնանդեսը եղել է ամենաերիտասարդ մարզիչը, որը երբևէ աշխատել է բարձրագույն լիգայի ակումբի հետ Խավիեր Ասկարգորտայից հետո։

Հետագա տարիներին Ֆեռնանդեսը «Սարագոսային» օգնել է ամրապնդել իր դիրքերը բարձրագույն դիվիզիոնում, մասնավորապես նա հարձակվող Գուստավո Պուեյտին դարձրել է հարձակողական ոճի կիսապաշտպան, 1994 թվականին նվաճել է Իսպանիայի գավաթը, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթը[2]։ Նա պաշտոնից հեռացվել է 1996 թվականի նոյեմբերի 8-ին[3], հաջորդ մրցաշրջանում նրան չի հաջողվել երկար մնալ նոր ակումբում՝ «Տեներիֆեում»[4]։

Դրանից հետո Ֆեռնանդոն դարերի սահմանագծին չորս լրիվ մրցաշրջան գլխավորել է «Սելտան», որը նրա հետ երեք անգամ մասնակցել է ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությանը, և այդ ընթացքում թմը ցուցադրել է բավական տպավորիչ ֆուտբոլ[5]։ 2002-2004 թվականներին նա աշխատել է միջակ թիմի՝ «Ռեալ Բետիսի» հետ, որը հաջորդաբար զբաղեցրել է ութերորդ ու իններորդ հորիզոնականները[6]։

2004 թվականի ամռանը Ֆեռնանդեսը մեկնել է արտասահման և գլխավորել պորտուգալական «Պորտու» ակումբը[7]։ Թիմի հետ իր աշխատանքը նա սկսել է Միջմայրցամաքային գավաթի նվաճմամբ, սակայն անսպասելիորեն հեռացվել է պաշտոնից հաջորդ փետրվարին՝ «Բրագա» ակումբի դեմ տնային խաղում 1:3 հաշվով պարտությունից հետո[8]։

Ֆեռնանդեսը վերադարձել է հարազատ «Սարագոսա» 2006/07 մրցաշրջանում[9]։ Առաջին տարուն ակումբը նրա գլխավորությամբ մասնակցել է ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությանը, սակայն հաջորդ մրցաշրջանի կեսերին Ֆեռնանդեսը հեռացվել է պաշտոնից[10], իսկ թիմը վերջնական արդյունքում անցել է ավելի ցածր դիվիզիոն։ 2010 թվականի հունվարի վերջին Ֆեռնանդեսը վերադարձել է «Բետիս»՝ փոխարինելով պաշտոնից հեռացված ԱԱնտոնիո Տապիային[11][12]։ Այդ ժամանակ ակումբը հանդես էր գալիս Սեգունդայում և Ֆեռնանդեսի գալու պահին զբաղեցնում էր առաջատար դիրք, սակայն վերջնական արդյունքում թիմը, զբաղեցնելով երրորդ տեղը, չի կարողացել անցնել հաջորդ մակարդակ։

2013 թվականի հունվարի 9-ին Ֆեռնանդեսը նորից մեկնել է արտասահման՝ պայմանագիր կնքելով բելգիական «Գենտ» ակումբի հետ[13]։ Նույն թվականի սեպտեմբերի 30-ին նա հեռացվել է պաշտոնից վատ արդյունքների պատճառով[14]։

2014 թվականի հուլիսի 10-ին Ֆեռնադեսը նշանակվել է «Դեպորտիվո Լա Կորունյայի» նոր մարզիչ՝ փոխարինելով Ֆեռնանդո Վասկեսին[15]։ 2015 թվականի ապրիլի 8-ին նա հեռացվել է մարզչի պաշտոնից Իսպանական Պրիմերայի 30-րդ տուրի՝ «Կորդովա» ակումբի դեմ հանդիպումը ոչ-ոքի (1:1) ավարտելուց հետո[16]։

2015 թվականի ամռանը Ֆեռնանդեսը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ՝ դառնալով ակումբի երիտասարդական կազմի համակարգող[17]։ 2017 թվականի ամռանը Ֆեռնանդեսը հեռացել է «Ռեալից»[18]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Իսպանիայի գավաթակիր (1) – 1993/94
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր (1) – 2004
  • Ինտերտոտոյի գավաթի դափնեկիր (1) – 2000
  • ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթի դափնեկիր (1) – 1994/95
  • Միջմայրցամաքային գավաթի դափնեկիր (1) – 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fernández empezó a trabajar» (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 1991 թ․ մարտի 6. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «1994/95: Nayim's bolt from the blue sinks Arsenal». UEFA.com. 1995 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  3. «Víctor y Brzic, cesados» (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 1996 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «El Celta acaba con Víctor» (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 1997 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Víctor: "El proyecto celeste es apasionante"» (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 1998 թ․ մայիսի 30. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Lopera confirma a Víctor Fernández como nuevo técnico» (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 2002 թ․ մայիսի 18. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «El mejor equipo de mi carrera» (Spanish). El País. 2004 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Toyota Cup 2004». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  9. «Un emocionado Víctor Fernández regresa al equipo tras diez años» (Spanish). Diario de León. 1998 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Víctor, destituido» (PDF) (Spanish). El Mundo Deportivo. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Víctor Fernández, nuevo entrenador del Betis» (Spanish). El País. 2010 թ․ հունվարի 26. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Official: Victor Fernandez appointed new Real Betis coach». Goal.com. 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  13. «Victor Fernandez is de nieuwe coach van Gent» (Dutch). Sporza. 2013 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «AA Gent neemt afscheid van coach Fernandez». Sporza (Dutch). 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Deportivo name Fernandez as coach». ESPN FC. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  16. ««Депориво» уволил Виктора Фернандеса». football.ua.
  17. «Víctor Fernández recoge una cantera blanca fracasada» (Spanish). Diario AS. 2015 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Official announcement». Real Madrid C.F. 2017 թ․ հունիսի 10. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ֆեռնանդես» հոդվածին։