Վիկտոր Պոլյանիչկո
Վիկտոր Պետրովիչ Պոլյանիչկո (ռուսերեն` Виктор Петрович Поляничко, 1937, մարտի 9, Դոնի Ռոստով - 1993, օգոստոսի 1, Հյուսիսային Օսիա), ԽՍՀՄ և ՌԴ քաղաքական, պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության հերոս (1993)։
Վիկտոր Պոլյանիչկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1937 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 1, 1993 (56 տարեկան) |
Մահվան վայր | Tarskoye, Պրիգորոդնի շրջան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1962)։ 1978-1985 թվականներին` ԽՄԿԿ քարոզչական բաժնի բաժանմունքի վարիչ, 1985-1988 թվականներին՝ Աֆղանստանում աշխատող ԽՍՀՄ խորհրդականների խմբի ղեկավար։ 1988-1991 թվականներին՝ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար, 1989-1991 թվականներին, միաժամանակ՝ Հանրապետական կազմկոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում վարել է ծայրահեղ հայատյաց քաղաքականություն, կազմակերպել և ղեկավարել է ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի տարբեր շրջաններից հայ բնակչության բռնի տեղահանման, Շարժման ճնշման, նրա ակտիվիստների ձերբակալման գործողությունը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 564։