Վիկտոր Կրիվուլին

ռուս բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ

Վիկտոր Կրիվուլին (ռուս.՝ Ви́ктор Бори́сович Криву́лин, հուլիսի 9, 1944(1944-07-09)[1][2][3][…], Կադիևկա, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2001(2001-03-17)[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4]), ռուս բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ։

Վիկտոր Կրիվուլին
ռուս.՝ Виктор_Борисович Кривулин
Ծնվել էհուլիսի 9, 1944(1944-07-09)[1][2][3][…]
ԾննդավայրԿադիևկա, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 17, 2001(2001-03-17)[1][2][3][…] (56 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4]
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող և ակնարկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Պարգևներ
ԱմուսինՏատյանա Գորչևա
 Viktor Krivulin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Կրիվուլինի հայրը սպա էր. մայրը (լեհական ազնվական տոհմի հետևորդ) բուժակ էր։

1960 թվականին ծանոթանում է Աննա Ախմատովայի հետ, 1962 թվականից այցելում է Գլեբ Սեմյոնովի կազմակերպած գրական խմբակին։ 1967 թվականին ավարտում է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ավարտելուց մեկ տարի առաջ դուրս է գալիս կոմսոմոլից։ Դիպլոմայինի պաշտպանությունը Իննոկենտի Աննենսկիի ստեղծագործության մասին էր։

Լենինգրադի ոչ պաշտոնական մշակույթի հայտնի գործիչներից է։ Առաջինն է արժանացել Անդրեյ Բելիի մրցանակին (1978): 1970-ական թվականներին խոշոր գործիչներից էր լենինգրադյան գրականության ու մշակութաբանական ինքնահրատների (սամիզդատ)՝ «37», «Северная почта» («Հյուսիսային փոստ») և այլն։

Մարմինն ամփոփված է Սանկտ Պետերբուրգի Սմոլենսկյան ուղղափառ գերեզմանատանը։

Ստեղծագործությունը խմբագրել

1990-ական թվականներին «Вестник новой литературы» («Նոր գրականության սուրհանդակ») ամսագրի խմբագրական խորհրդում էր։ 1990-ականներին ընդհանրապես իրականացնում է մեծածավալ գրական-հասարակական գործունեություն։ Առաջին երկու գրքերը միևնույն «Стихи» («Բանաստեղծություններ» 1981, 1988) վերնագրով լույս են տեսնում Փարիզում, որոնց հաջորդում են «Обращение» (1990), «Концерт по заявкам» (1993), «Последняя книга» (1993), «Предграничье» (1994), «Requiem» (1998), «Купание в иордани» (1998), «Стихи юбилейного года» (2001), «Стихи после стихов» (2001) բանաստեղծական ժողովածուները։ Ետմահու հրատարակվում է 1970-ական թվականներին գրված բանաստեղծությունները «Композиции» (2010) խորագրով։

Ընտանիք խմբագրել

1974 թվականից մինչև իր տարագրվելը՝ 1980 թվականը, ամուսնացած է եղել Տատյանա Գորիչևայի հետ։ Հետագայում ևս մի քանի անգամ ամուսնացել է։ Վերջին կինը բանասեր Օլգա Կուշլինան է եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 316—317. — ISBN 5-94848-262-6
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #142250716 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կրիվուլին» հոդվածին։