Վիկտոր Կուդրյավցև (մարզիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիկտոր Կուդրյավցև (այլ կիրառումներ)

Վիկտոր Նիկոլաևիչ Կուդրյավցև (ռուս.՝ Виктор Николаевич Кудрявцев, հոկտեմբերի 24, 1937(1937-10-24), Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի ռուս մարզիչ, Մոսկվայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահության անդամ, գեղասահքի Ռուսաստանի Դաշնության մարզչական խորհրդի անդամ[1]։

Վիկտոր Կուդրյավցև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Виктор Николаевич Кудрявцев
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 24, 1937(1937-10-24) (86 տարեկան)
Ծննդավայր՝Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Վիկտոր Կուդրյավցևը ծնվել է Տուլայում, որտեղ էլ սկզբում զբաղվել է Պիոներների պալատի խորեոգրաֆիկ ստուդիայում։ Երբ Վիկտորը 14 տարեկան էր, նրան առաջարկեցին ընդունվել Մեծ թատրոնին կից խորեոգրաֆիկ ուսումնարան։ Ուսումնարան նա ընդունվեց, սակայն ուսումնարանը դեռ չուներ իր ուսանողական հանրակացարանը, իսկ նրա մոսկվայաբնակ հարազատները չկարողացան նրան օթևան տրամադրել, այդ իսկ պատճառով էլ Վիկտորը վերադարձավ հայրենի Տուլա։ Շուտով Պիոներների պալատում բացվեց գեղասահքի մի խումբ, և 16-ամյա Վիկտորը սկսեց սահել չմուշկներով։ Մի քանի տարի անց նա արդեն երկրի պատանեկան առաջնությանը երրորդն էր և պատրաստվում էր 1956 թվականի Ձմեռային խաղերին որպես ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է պետական կենտրոնական Լենինի շքանշանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, որը 1960 թվականին ավարտելուց հետո անցնում է մարզչական աշխատանքի։

Դառնալով մարզիչ՝ Վ. Ն. Կուդրյավցևը մարզել է մի շարք հայտնի գեղասահորդներ։ Առաջին մարզչական հաջողությունը 1975 թվականին էր, երբ նրա սան Սերգեյ Վոլկովը տղամարդկանց մենասահքի ծրագրում դարձավ առաջին սովետական Աշխարհի չեմպիոնը։ Ընդհանուր առմամբ նրա սաները նվաճել են 108 մեդալ երկրի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

Վ. Ն. Կուդրյավցևի հիմնական մասնագիտացումը կանանց և տղամարդկանց մենասահքն է, սակայն կա նաև աշխատանքի փորձ սպորտային զույգերի հետ։ Նրա սաներ Լյուդմիլա Սմիռնովա/Անդրեյ Սուրայկինը Սապպորոյում կայացած օլիմպիադայում զբաղեցրել են երկրորդ տեղը՝ պարտվելով Իրինա Ռոդնինա/Ալեքսեյ Ուլանով զույգին միայն մեկ դատավորական ձայնով[2]։

Ներկայումս աշխատում է «ՄՈՍԿՎԻՉ» օլիմպիական ռեզերվի սպորտդպրոցում որպես մարզիչ[3]։

Աշխատանք արտասահմանյան սպորտսմենների հետ խմբագրել

Կարճ ժամանակում Վիկտորն աշխատել է ուժեղ ֆիլիպինցի մենասահորդ Մայքլ Քրիսթին Մարտինեսի հետ, հենց նրա ղեկավարությամբ էլ ֆիլիպպինցի մենասահորդը 2014 թվականի փետրվարին Սոչիում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հանդես եկավ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Մարինա Տիտովայի նախկին սանի հետ, ով իր մարզական կարիերայի ավարտից հետո, ինչպես և ամուսինը, զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Փառքի շքանշան (17.04.1998)- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած հաջողությունների, Դինամո» համառուսաստանյան սպորտային և մարզական հասարակական կազմակերպությունում երկար տարիներ արդյունավետ աշխատանքի համար[4]
  • Շքանշան «Աշխատանքային քաջության համար» (03.03.1972)
  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «С О С Т А В тренерского совета Федерации фигурного катания на коньках России» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. Виктор Кудрявцев: Тренером нужно родиться. «Московский фигурист» № 3 (7) 2007 год
  3. ГОУ ДОСН ЭШВСМ «Москвич» Департамента физкультуры и спорта г. Москвы «Московский фигурист», с.30 № 3 2009 год(չաշխատող հղում)
  4. Указ Президента РФ от 17 апреля 1998 года N 409 «О награждении государственными наградами Российской Федерации сотрудников органов внутренних дел и военнослужащих внутренних войск Министерства внутренних дел Российской Федерации»

Արտաքին հղումներ խմբագրել