Լյուդմիլա Սմիռնովա (ռուս.՝ Людмила Станиславовна Смирнова, հուլիսի 21, 1947(1947-07-21), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել զուգասահքում։ Անդրեյ Սուրայկինի հետ զույգ կազմելով՝ 1972 թվականին Սապորոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ արծաթե մրցանակակիր, եռակի արծաթե մրցանակակիր՝ աշխարհի, եռակի արծաթե մրցանակակիր՝ Եվրոպայի առաջնություններում։ Ալեքսեյ Ուլանովի հետ կազմելով պարազույգ՝ դարձել է աշխարհի կրկնակի արծաթե մրցանակակիր և մրցանակակիր՝ Եվրոպայի առաջնություններում։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։ Ներկա պահին՝ մարզիչ։ 2013 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչի կոչում։

Լյուդմիլա Սմիռնովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Людмила Станиславовна Смирнова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 21, 1947(1947-07-21) (76 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Գեղասահքով սկսել է զբաղվել 1955 թվականից։ Հանդես է եկել՝ ներկայացնելով «Սպարտակը» (մարզական ընկերություն) (Լենինգրադ), մարզվել է Վիկտոր Կուդրյավցևի ղեկավարությամբ։ 1968 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում։

Սպորտային կարիերայի ավարտից հետո խմբագրել

Կրթություն խմբագրել

Ավարտել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջապահության ազգային պետական համալսարանը և Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտը։

Ընտանիք խմբագրել

1972 թվականին Սապորոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերից հետո Լ. Սմիռնովան զույգ կազմեց Ալեքսեյ Ուլանովի հետ, ում հետ էլ շուտով ամուսնացավ։ Որդին՝ Նիկոլայ Ուլանովը, գեղասահքի սպորտի վարպետ է։ 10 տարի շարունակ եղել է «Holiday on Ice» և «Disney on ice» սառցե շոուների մենակատար։ Աղջիկը՝ Իրինա Ուլանովան, նույնպես գեղասահքի սպորտի վարպետ է, ով զուգասահքում փորձել է իր ուժերը Ալեքսանդր Սմիռնովի և Մաքսիմ Տրանկովի հետ։ Սպորտում մեծ հաջողությունների չհասնելով՝ Իրինան ավարտեց իր կարիերան և 6 տարի շարունակ հանդես է եկել «Disney on ice» շոուում։ Ներկա պահին մոր հետ որպես մարզիչ աշխատում է «Династия» գեղասահքի դպրոցում[2]։

Պարգևներ խմբագրել

  • Մեդալ «Աշխատանքային արիության համար» (03.03.1972)

Ելույթների արդյունքները խմբագրել

  • Ա. Սուրայկինի հետ
Մրցումներ 1969—1970 1970—1971 1971—1972
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2 2 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 2
«Московские Новости» մրցաշար 2 1
Ձմեռային ունիվերսիադա 1
  • Ա. Ուլանովի հետ
Մրցումներ 1972—1973 1973—1974
Գեղասահքի աշխարհի առաջնություն 2 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3
«Московские Новости» մրցաշար 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Приказ Минспорттуризма № 253-нг от 20.07.2009 "О присвоении почётного спортивного звания «Заслуженный мастер спорта России»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  2. Ice Dinasty Family(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Սմիռնովա» հոդվածին։