Վիկտոր Լորենց

լատվիացի դերասան

Վիկտոր Լորենց (լատիշ․՝ Viktors Lorencs, հուլիսի 30, 1927(1927-07-30), Ռիգա, Լատվիական Հանրապետություն - հունվարի 26, 1992(1992-01-26)), լատվիացի խորհրդային կինոսցենարիստ և դերասան։

Վիկտոր Լորենց
լատիշ․՝ Viktors Lorencs
Ծնվել էհուլիսի 30, 1927(1927-07-30)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն
Մահացել էհունվարի 26, 1992(1992-01-26) (64 տարեկան)
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
ԿրթությունԼատվիայի համալսարան
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Լորենցը ծնվել է 1927 թվականի հուլիսի 30-ին պետական և հասարակական գործչի ընտանիքում, Կլավս Լորենցի անվան լատվիական սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ էր։

1947 թվականին ավարտել է Առաջին պետական գիմնազիան։ Լատվիայի համալսարանում սովորել է իրավաբանական ֆակուլտետում (1947-1951), ինչպես նաև ուսանել է ՎԳԻԿ-ում (1954-1961): Նա աշխատել է Ռիգայի կինոստուդիայի սցենարական բաժնի խմբագրական կոլեգիայում (1962-1987)։ Սցենարներ է գրել վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի համար։ «Տալլինֆիլմ» կինոընկերությունում խաղացել է բազմաթիվ դերեր[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դերասանը զորակոչվել է Լատվիայի լեգեոն։ Պատերազմից հետո որոշ ժամանակ անց է կացրել Ռուսաստանի Կոմսոմոլսկ նա Ամուրե քաղաքի զտման ճամբարում։

1987 թվականից Լատվիական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ է։

Ամուսնացել է երեք անգամ։ Վերջին կինը Թամարա Լոուրենցն է։ Ունի երկու որդի՝ Սվենը և Ասկոլդը։

Ֆիլմագրություն խմբագրել

Սցենարիստ.

Դերասան.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Viktors Lorencs // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.

Արտաքին հղումներ խմբագրել