Վիկտոր Նիկոլաևիչ Գրաշենկով(ռուս.՝ Гращенков, Виктор Николаевич, ), խորհրդային և ռուս արվեստաբան, ով մասնագիտացված էր իտալական Վերածննդի արվեստի, ընդհանուր արվեստի խնդիրների և արվեստագիտության խնդիրների վրա։ Արվեստագիտության դոկտոր (1975), պրոֆեսոր (1976), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ-թղթակից (1991)։

Վիկտոր Գրաշենկով

Կենսագրություն խմբագրել

Պրոֆեսոր-նյարդաբան Ն. Ի. Գրաշենկոյի որդին է։ 1940 թվականից սովորել է ԽՍՀՄ-ի օդային ուժերի հատուկ դպրոցում, օդուժի ճարտարապետական ակադեմիայի և Ն. Ե. Ժուկովսկու անվան օդուժի ակադեմիայի ունկնդիրն էր։

Բ. Ռ. Վիպերի և Վ. Ն. Լազարևի աշակերտն էր, 1950 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1954 թվականին թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել «Ռեալիստական նկարը իտալական Վերածննդի գեղանկարիչների արվեստում» թեմայով։

1954-1960-ական թվականներին ԽՍՀՄ-ի Արվեստի պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող էր, 1977 թվականից` ավագ գիտաշխատող, 1960-1985-ական թվականներին` բաժնի վարիչ, 1976 թվականից` պատմության ֆակուլտետի արվեստի ընդհանուր պատմության բաժնի վարիչ։

Արվեստագիտության դոկտոր է։ 1994 թվականին արժանացել է «ՄՊՀ վաստակավոր պրոֆեսոր» կոչմանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ-թղթակից[1]։

Մ. Վ. Լոմոնոսովի անվան մրցանակի դափնեկիր է։

Թաղված է Մոսկվայում, Տրոեկուրովյան գերեզմանատանը[2]։

Գնահատականներ խմբագրել

Վյաչեսլավ Շեստակովը հիշում է[3]։

Նա դժվար կերպար էր. մի կողմից, անկասկած Վերածննդի գիտակ էր, Վերածննդի դիմանկարի մասին հրաշալի գրքի հեղինակ, որը վերջին տասնամյակում մի քանի անգամ վերահրատարակվել է։ Նա զբաղվում էր Վերածննդի պատմագրությամբ, և այդ թեմայով հրաշալի դասախոսություններ էր կարդում։ Մյուս կողմից, Գրաշենկովը համբերատար չէ մարդկանց նկատմամբ, հատկապես իր ուսանողների հանդեպ, որոնց երկար ժամանակ չէր թույլատրում մասնակցել պաշտպանությանը։ Ես հիշում եմ, որ նրանցից շատերը ուղղակի լացում էին, պատմելով դասախոսի հետ հարաբերությունների մասին։ Գրաշնեկովը ինձ հիշեցնում էր հին հունական Կրոնին, որը խժռում էր իր երեխաներին։ Ակնհայտ է, որ նա վախենում էր մրցակցությունից, և ամբիոնին մոտ չէր թողնում տաղանդավոր մարդկանց, որոնք ունակ էին ինքնուրույնության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Умер Виктор Гращенков // КоммерсантЪ
  2. Могила В. Н. Гращенкова
  3. Шестаков В. П. А прошлое ясней, ясней, ясней. — СПб.: Нестор-История, 2008. — С. 38.