Իվան Տուչկով
Իվան Իվանովիչ Տուչկով (ռուս.՝ Ива́н Ива́нович Тучко́в, սեպտեմբերի 13, 1956, Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 2018, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արվեստագետ, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան (2015—2018), նույն համալսարանի արվեստի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ (2007—2018), արվեստագիտության դոկտոր (2008), պրոֆեսոր (2009)։ Մասնագիտացել է իտալական վերածննդի և անտիկ աշխարհի եվրոպական արվեստներում։
Իվան Տուչկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1956 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 22, 2018 (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին և Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
1978 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի տեսության և պատմության բաժինը, 1981 թվականին՝ ասպիրանտուրան։ Նույն ժամանակից ի վեր դասավանդել է ամբիոնում։
1988 թվականին ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Բիկտոր Գրաշչենկովի ղեկավարությամբ պաշտպանել է «Իտալական Վերածննդի վիլլաների հուշարձանա-դեկորատիվ նկարները և հին ավանդույթ (Ֆլորենցիա և Հռոմ)» վերնագրով թեկնածուական թեզ։ 2008 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը «Վերածննդի շրջանի Հռոմի վիլաները, որպես ընդհանուր համակարգ․ պատկերապատում և հռետորաբանություն» վերնագրով։ 2016 թվականից Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության ենթակա բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ էր։
Եղել է Դանթե Ագիլյերի միջազգային ընկերության մոսկովյան բաժանմունքի անդամ, արվեստագետների ասոցիացիայի անդամ, թանգարանների միջազգային խորհրդի ռուսական ազգային կոմիտեի (ICOM) անդամ, նկարիչների մոսկովյան միության և «Միջազգային նկարչական ֆոնդի» անդամ։ «Իտալական ժողովածուի» խմբագրակազմի անդամ և գլխավոր խմբագիրն էր, ինչպես նաև «Лазаревские чтения» ժողովածուի խմբագրակազմի անդամ։ 2003 թվականին Փարիզում ր Պետերբուրգում տեղի ունեցած «Փարիզ — Սանկտ Պետերբուրգ 1800—1830։ Երբ Ռուսաստանը խոսում էր ֆրանսերեն…» ցուցահանդեսի հայեցակարգի հեղինակներից մեկն էր, 2010 թվականից «Արվեստի պատմության և տեսության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովի մշտական կուրատորը։
«Վերածննդի դասական ավանդույթն ու արվեստը (Ֆլորենցիայի և Հռոմի վիլլաների որմնանկարները)» մենագրության համար 1994 թվականին արժանացել է Շուվալովի անվան մրցանակի։ Տիրապետում էր անգլերեն և իտալերեն լեզուներին։
2015 թվականի նոյեմբերին նշանակվել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, 2016 թվականի մարտի 21-ին ընտրվել նույն ֆակուլտետի դեկան։
Վախճանվել է 2018 թվականի սեպտեմբերի 22-ին հավանաբար ինֆարկտից կամ պոկված թրոմբից[1]։ Աճյունասափորը թաղված է Վագանկովյան գերեզմանատան աճյունասափորանոցում[2]։
Հիմնական աշխատանքներ խմբագրել
- 16-րդ դարի իտալական վիլլաների նկարչության գեղարվեստական առանձնահատկությունները // Հնագույն պատմության և միջնադարի հիմնախնդիրները։ / Под ред. Ю. М. Сапрыкина. — М.: Изд-во Московского университета, 1981. — С. 158—169.
- Դասական ավանդույթ և Վերածննդի արվեստ (Ֆլորենցիայում և Հռոմում գտնվող առանձնատների որմնանկարներ)։ — М.: Изд-во Московского университета, 1992. — 16 п.л.
- Օտարերկրյա արվեստի պատմություն։ / Պատմական կրթություն։ Ընդհանուր կուրսերի ծրագիր / Отв. ред. С. П. Карпов. — М.: Изд-во Московского университета, 1998. — 2,3 п.л. (2-е изд. 2001, в соавторстве).
- Օտարերկրյա արվեստի պատմություն։ // Պատմական կրթություն։ Ընդհանուր կուրսերի ծրագիր / Отв. ред. С. П. Карпов. Часть вторая. — М.: Изд-во Московского университета, 2001. — 2,3 п.л. (второе издание) (в соавторстве).
- Վերածննդի արվեստը Իտալիայում։ «Իրական կինոն» կինոստուդիա։ 50 րոպե տևողությամբ 10 սերիա։ Սցենարի հեղինակ, պատկերազարդ նյութի ընտրող և վարող։ — 2002. 5 п.л.
- Օրհներգ Վերածննդի վիլլայի փառքի համար։ // Հին ռուսական արվեստը։ Բյուզանդիա, Ռուսաստան, Արևմտյան Եվրոպա. Արվեստ և մշակույթ։ Նվիրվում է Վիկտոր Լազարևի ծննդյան 100-ամյակին (1897—1976). — СПб.: Дмитрий Буланин, 2002. С. 419—433. — 1 п.л.
- «Հերկուլեսի քաջագործությունները» Կապրարոլայի Ֆարնեզե վիլլայում // Առասպելը Վերածննդի մշակույթում / Отв. ред. Л. М. Брагина. — М.: Наука, 2003. — С. 164—178. — 1 п.л.
- Վերածննդի շրջանի Հռոմի վիլաները, որպես ընդհանուր համակարգ․ պատկերապատում և հռետորաբանություն։ — М., 2007.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «МГУ:Иван Иванович Тучков (13.09.1956 — 22.09.2018)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-23-ին։ Վերցված է 2020-03-22
- ↑ Захоронение И. И. Тучкова
Արտաքին հղումներ խմբագրել
- Страница на сайте исторического факультета МГУ
- Публикации в системе «ИСТИНА МГУ»
- Ассоциация искусствоведов Archived 2020-03-22 at the Wayback Machine.