Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկտոր Մագոմետովիչ Աբաև (ռուս.՝ Виктор Магометович Абаев, դեկտեմբերի 11, 1935(1935-12-11), Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2007), սովետ ռուս գեղանկարիչ։ Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական նկարիչ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ[1]։

Վիկտոր Աբաև
ռուս.՝ Виктор Абаев Магометович
Ծնվել էդեկտեմբերի 11, 1935(1935-12-11)
ԾննդավայրՎոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2007
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
ՌԴ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Մագոմետովիչ Աբաևը ծնվել է 1935 թվականին, Ռուսաստանի Ստալինգրադ քաղաքում (այժմյան Վոլգոգրադ1950-1956 թթ. սովորել է Սվերդլովսկի գեղարվեստի դպրոցում (նախկին Եկատերինբուրգում գտնվող Ի. Դ. Շադրայի անվան գեղարվեստի դպրոցում)։ Ավարտելուց հետո ուսումը շարունակում է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայում, որն ավարտել է 1962 թվականին[2]։

1960-ական թվականներին իր ամուր տեղը զբաղեցրեց Կաբարդա-Բալկարիայի մշակույթում, որի համար համարվում է Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական նկարիչ[3]։

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության և 1974 թվականից Ռուսաստանի նկարիչների միության անդամ։ 1992-2005 թվականներին Կաբարդա-Բալկարիայի նկարիչների միության նախագահ, 2000 թվականից Ռուսաստանի նկարիչների միության քարտուղար[4]։

1962 թվականից անդամ է ռուսական համամիութենական, հանրապետական, տարածաշրջանային ցուցահանդեսների, իսկ 1985 թվականից արտասահմանյան ցուցահանդեսների անդամ։ Ունեցել է իր անհատական ցուցահանդեսները։

  • 1985 և 1996 թվականներին Նալչիկ քաղաքում է ունեցել իր անհատական ցուցահանդեսը
  • 1986 թվականին Վլադիկավկազ քաղաքում է ունեցել ցուցահանդես։

Ստեղծագործություններ խմբագրել

Վիկտոր Աբաևի ստեղծագործություններում բնութագրվում է ազգային, համամարդկային բարոյականության խնդիրները։

Ընտրյալ նկարներ խմբագրել

  • «Լեռների բանաստեղծներ» (1969),
  • «Հարսանիք» (1973),
  • «Ընտանիք» (1983),
  • «մանկություն» (1973),
  • «Մայրություն» (1980),
  • «Պարտիզանի հուղարկավորությունը» (1982),
  • «Խաղափորձ։ Յուրի Տեմիրկանով» (1986),
  • «Ճարտարապետ Ս. Կոնենցով» (1986)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ artkavkaz.ru կայքում
  2. «Կրթություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. «Իր ամուր դիրքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  4. «Ռուսաստանի նկարիչների միության քարտուղարի պաշտոնը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել