Վիկտորյա Վյաչեսլավովնա Էմ (ռուս.՝ Виктория Вячеславовна Эм, հունվարի 20, 2001(2001-01-20)), ռուս ռեգբիստ, ԲԿՄԱ ակումբի խաղացող (պրոպ և կենտրոն)[1]։

Վիկտորյա Էմ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝rugby sevens player
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 20, 2001(2001-01-20) (23 տարեկան)
Ակումբ՝VC CSKA Moscow?

Կարիերա խմբագրել

«Հարավային Տուշինո» № 103 դպրոցի սան է («ռեգբիի թեքումով)[2]։ Մինչև ռեգբիի անցնելն զբաղվել է բասկետբոլով և հանդբոլով[3]։ ԲԿՄԱ-ի կազմում սկսել է հանդես գալ 2019 թվականին։ 2020 թվականին դարձել է ռեգբի-7-ի Ռուսաստանի գավաթակիր[1], Մոսկվայի ռեգբի-7-ի չեմպիոն[4]։ 2020 թվականի դեկտեմբերին ստացել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը Ռուսաստանի ռեգբիի ֆեդերացիայի վարկածով[1][5]։

2021 թվականի ապրիլին ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ռեգբի-7-ի Ռուսաստանի չեմպիոն, թեև BBA-ի դեմ եզրափակիչ խաղի հայտացուցակում (15:0 հաղթանակ) չի հայտնվել[6]․ մասնակցել է 5-րդ փուլին (մարտի 13-14)՝ աչքի ընկնելով փորձով BBA-ի դեմ տուրի եզրափակիչ խաղում[7]։

Ռուսաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում դարձել է 2019 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, որը տեղի է ունեցել լեհական Յարոցին քաղաքում, և 9 փորձ է կատարել (խմբային փուլում Լեհաստանի և Շվեդիայի դեմ խաղերում՝ 4-ական փորձ, Չեխիայի դեմ քառորդ եզրափակչում՝ մեկ)[8][9]։ 2021 թվականին Ռուսաստանի ռեգբիի կանանց հավաքականում նորամուտը նշել է Մադրիդի երկփուլ մրցաշարում (անգլ.՝ Madrid Sevens)՝ աչքի ընկնելով Լեհաստանի հավաքականի դեմ խաղում (45:7)[10]։ Ռուսաստանն այդ մրցաշարում հաղթանակ է տարել երկու փուլերում[11]։

Նույն 2021 թվականին Վիկտորիան հանդես է եկել ռեգբիի Եվրոպայի առաջնության երկու փուլերում՝ Լիսաբոնում[12] և Մոսկվայում[13]՝ հաղթելով Եվրոպայի չեմպիոնի իր առաջին տիտղոսը։ Նա հանդես է եկել օլիմպիական որակավորման մրցաշարում, որտեղ Ռուսաստանի կանանց թիմը նվաճել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր, սակայն խաղերին չի մեկնել։

2022 թվականին Մալագայի Համաշխարհային սերիայի փուլում Ռուսաստանի հավաքականի հետ Վիկտորիա Էմը նվաճել է արծաթե մեդալ[14]։

Անձնական կյանք խմբագրել

Սիրելի ֆիլմը՝ «1+1», սիրելի գիրքը՝ Ջեկ Լոնդոնի «Նախնիների կանչը»[1]։ Քույրը՝ Եկատերինան, նույնպես խաղում է ԲԿՄԱ-ում, և ինքն է Վիկտորյային հրավիրել ռեգբիի առաջին մարզումներին[2][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Профиль» (ռուսերեն). РК ЦСКА. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  2. 2,0 2,1 «ЦСКА УСИЛИЛСЯ КАПИТАНОМ ЖЕНСКОЙ СБОРНОЙ РОССИИ U18» (ռուսերեն). ЦПС. 2019 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Юниорская женская сборная по регби-7 готовится в Калининграде к чемпионату Европы» (ռուսերեն). Вести-Калининград. 2019 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Профиль» (ռուսերեն). Федерация регби Москвы. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  5. ««Красотка. Само очарование!» Виктория Эм признана лучшей молодой регбисткой России» (ռուսերեն). sport24.ru. 2020 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  6. «ЦСКА впервые в истории стал чемпионом России по регби-7 среди женских команд» (ռուսերեն). Sportbox. 2021 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  7. «Триумф ЦСКА, потеря игрока сборной и переход из американского футбола. Лучшие регбистки России сыграли в Краснодаре» (ռուսերեն). sport24.ru. 2021 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  8. «Чемпионат Европы по регби-7 (U18). Сборная России выиграла все матчи группового этапа и вышла в четвертьфинал». Федерация регби России. 2019 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  9. «Женская сборная России (U18) по регби-7 – бронзовый призер чемпионата Европы!». Федерация регби России. 2019 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Женская сборная России по регби-7 на международном турнире в Испании: 3 победы в 3 матчах» (ռուսերեն). sport24.ru. 2021 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  11. «Женская сборная России стала победителем второй игровой недели Madrid Sevens» (ռուսերեն). Sportbox. 2021 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  12. «Андрей Кузин объявил состав на Лиссабон». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Андрей Кузин внес изменения в состав сборной России». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Подвиг девяти в Малаге». Федерация регби России. 2022 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  15. «Виктория Эм: «В регби никогда нельзя сдаваться. И это самое лучшее»» (ռուսերեն). Федерация регби России. 2020 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել