Վիկտորիա Կավեսա (շվեդ.՝ Victoria Kawesa, ապրիլի 12, 1975(1975-04-12), Կամպալա, Ուգանդա), շվեդ քաղաքական գործիչ, «Ֆեմինիստական նախաձեռնություն» կուսակցության նախկին առաջնորդ։

Վիկտորիա Կավեսա
 
Կուսակցություն՝ Feminist Initiative?
Կրթություն՝ Լինչոպինգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ակտիվիստ
Ծննդյան օր ապրիլի 12, 1975(1975-04-12) (49 տարեկան)
Ծննդավայր Կամպալա, Ուգանդա
Քաղաքացիություն  Շվեդիա

Կենսագրություն խմբագրել

Ինը տարեկանում Վիկտորյա Կավեսան Ուգանդայի պատերազմից փախչելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեդիա։ Նա ապրել է Ստոկհոլմի արվարձանում գտնվող Տենստա թաղամասում[1]։

Նա 2017 թվականի մարտին Գուդրուն Շիմանի հետ կուսակցության համանախագահ է ընտրվել[2][3]՝ դառնալով Շվեդիայի պատմության մեջ քաղաքական կուսակցության առաջին սևամորթ առաջնորդը[4], սակայն արդեն 2017 թվականի սեպտեմբերին նա հրաժարական է տվել։ Այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել հեղինակային իրավունքի խախտման համար, ինչի համար դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել[5]։

2017 թվականի ապրիլին Կավեսայի դեմ ոստիկանական հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են դոկտորական ատենախոսության մեջ գրագողության անելու համար՝ ներկայացնելով նրա ներկայացրած տվյալները որպես սեփական հետազոտություն, որը նրան մատնանշել են Լինչոպինգի համալսարանում[6][7]։ Ավելի վաղ՝ 2013 թվականին, Կավեսան գրագողություն է արել մեկ այլ հետազոտությունից[8]։ Կավեսան մեղավոր է ճանաչվել Ստոկհոլմի թագավորական դատարանի որոշմամբ և դատապարտվել տուգանքի 15000 կրոնի և 6000 կրոնի չափով՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում[9][10]։

2018 թվականին Վիկտորյա Կավեսան մեղադրվել է հարձակման մեջ, երբ նա բռունցքով հարվածել է տղամարդու դեմքին և ոտքերով հարվածել նրան։ Միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարին Ստոկհոլմի մետրոյի կայարանում, երբ քաղաքական գործիչը փորձել է անցնել մետրոյի արգելապատնեշը՝ առանց իր մուտքի քարտ օգտագործելու։ Թեև ինքը՝ Կավեսան, պնդել է, որ ինքը ինքնապաշտպանվել է, և պատահական անցորդն է առաջինը հարվածել նրան[11], տեսահսկման տեսագրությունը ցույց է տվել հակառակը։ Կավեսան դատապարտվել է հարձակման համար, դատապարտվել պայմանական ազատազրկման և 36000 շվեդական կրոն տուգանքի[12]։

Վիկտորյա Կավեսան նաև դասախոսում է Սոդերտորնի համալսարանում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Porträtt: Svarta kvinnors röster saknas - Nationella sekretariatet för genusforskning». Genus.se. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  2. «oRadia Sweden:Feminist Initiative co-leader resigns». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  3. «Aftonbladet:». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  4. Radio, Sveriges. «Victoria Kawesa är Sveriges första svarta partiledare - P5 STHLM». Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
  5. «Victoria Kawesa åtalas för upphovsrättsbrott». Aftonbladet. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. «Kulturprofil anklagar Fi:s ledare för plagiat: "Har skott sig på andra kvinnor"». Expressen (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  7. «Partiledare för Fi polisanmäld: Uppenbart brott» (շվեդերեն). 2017 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  8. «Länsprofil anklagar Fi:s partiledare för brott». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  9. «Förra Fi-ledaren döms för upphovsrättsbrott». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «Nyheter detalj». Göteborgs universitet (շվեդերեն). 2017 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. «Expressen: Förra Fi-partiledaren åtalas för misshandel». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  12. «Victoria Kawesa dömd för misshandel i tunnelbanan». Expressen (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  13. «Södertrörn University». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիա Կավեսա» հոդվածին։