Վիլֆրիդ Դիտրիխ
Վիլֆրիդ Դիտրիխ (գերմ.՝ Wilfried Dietrich. հոկտեմբերի 14, 1933, Schifferstadt, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց - հունիսի 3, 1992, Դուրբանվիլ, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ), գերմանացի ծանր քաշային ըմբիշ։ 1956-1972 թվականներին մասնակցել է հինգ Օլիմպիական խաղերի և աշխարհի վեց առաջնությունների[2]։ Ընդ որում՝ հաճախ հանդես է եկել ինչպես ազատ, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում։ Նվաճել է օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների հնգական մեդալ (այս հանգամանքը նկատի առնելով՝ նրա անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում[3][4]), բազմիցս դարձել է Եվրոպայի, 15 անգամ էլ՝ Գերմանիայի չեմպիոն։ Հատուկ հիշատակման է արժանի այն փաստը, որ 1955-1962 թվականներին նա հաղթել է ազատ ոճի իր բոլոր մենամարտերում[5]։
Վիլֆրիդ Դիտրիխ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մականուն(ներ)՝ | Der Kran von Schifferstadt[1] |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Գերմանիա և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 14, 1933 |
Ծննդավայր՝ | Schifferstadt, Rhein-Pfalz, Ռայնլանդ Պֆալց |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 3, 1992 (58 տարեկան) |
Մահվան վայր՝ | Դուրբանվիլ, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
184 սանտիմետր | |
Քաշ՝ | 118 կիլոգրամ |
1968 թվականի օլիմպիադայում Դիտրիխն ընտրվել է Արևմտյան Գերմանիայի օլիմպիական թիմի դրոշակակիր[6]։ Այդ խաղերում նա բրոնզե մեդալ է նվաճել (նախորդած 1956, 1960 և 1964 թթ. օլիմպիադաներում արդեն արժանացել էր մեկական ոսկե ու բրոնզե և երկու արծաթե մեդալների)։ Չի կարողացել մեդալ նվաճել իր վերջին Օլիմպիական խաղերում՝ 1972 թվականին, սակայն այդտեղ տարել է իր կարիերայի ամենադիտարժան հաղթանակը՝ թիակներին գցելով ու մաքուր հաղթանակ տանելով հսկայամարմին՝ 182։ կիլոգրամանոց ամերիկացի Քրիս Թեյլորի նկատմամբ հունահռոմեական ոճի մրցապայքարում[7] (մարզական այդ հնարքն ստացել է դարի գցում բնորոշումը)։ Սակայն ազատ ոճի մենամարտում պարտություն է կրել նրանից[8]։
2008 թվականին Դիտրիխն ընդգրկվել է Գերմանիայի մարզական փառքի սրահում, իսկ 2014 թվականին՝ ըմբշամարտի միջազգային փառքի սրահում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Olympedia — 2006.
- ↑ Wilfried Dietrich.
- ↑ «Вильфрид ДИТРИХ (Wilfried Dietrich)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Wilfried Dietrich Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Stats: Wilfried Dietrich». abc.net. 2008.
- ↑ West Germany.
- ↑ Video.
- ↑ Chris Taylor: The giant Olympian.
Գրականություն խմբագրել
- Wilfried Dietrich – Ringerlegende aus Schifferstadt. In: Gerhard Sellinger: Beiträge zur Schifferstadter Geschichte. Geier-Druck-Verlag, Schifferstadt 2004, S. 59–79.
- Rolf Sperber: Der „Kran von Schifferstadt“ überragte alle Schwerathleten. In: Heimat-Jahrbuch Rhein-Pfalz-Kreis. Bd. 26 (2009), S. 12–24.
- Wilfried Dietrich – Ringerlegende aus Schifferstadt. Morgen Sonntag, 3. Juni, jährt sich zum 20. Mal der Todestag. In: Schifferstadter Tagblatt Jg. 108, Nr. 127 vom 2. Juni 2012, Magazin.
- Vor genau 40 Jahren: Der „Jahrhundertwurf“. In: Schifferstadter Tagblatt Jg. 108, Nr. 209 v. 7. September 2012.
Արտաքին հղումներ խմբագրել
- Вильфрид Дитрих – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլֆրիդ Դիտրիխ» հոդվածին։ |