Դենի Վիլնյով

կինոռեժիսոր, սցենարիստ
(Վերահղված է Վիլնյով Դենիից)

Դենի Վիլնյով (ֆր.՝ Denis Villeneuve, հոկտեմբերի 3, 1967(1967-10-03)[1][2][3], Բեկանկուր, Centre-du-Québec, Քվեբեկ, Կանադա[4]), ֆրանկոկանադացի կինոռեժիսոր և սցենարիստ։

Դենի Վիլնյով
ֆր.՝ Denis Villeneuve
Ծնվել էհոկտեմբերի 3, 1967(1967-10-03)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրԲեկանկուր, Centre-du-Québec, Քվեբեկ, Կանադա[4]
ԿրթությունՄոնրեալի քվեբեքյան համալսարան և Séminaire Saint-Joseph de Trois-Rivières?
Քաղաքացիություն Կանադա[5]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0898288

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 3-ին Թրուա-Ռիվիերում Նիքոլ Դեմերսի ու Ջին Վիլնյովի ընտանիքում։ Կինոռեժիսոր Մարտին Վիլնյովի ավագ եղբայրն է:Տարրական կրթություն է ստացել Սբ. Հովսեփի ճեմարանում, Թրուա Ռիվյերում։ Այնուհետև շարունակել է ուսումը քոլեջում։ Դրանից հետո ավարտել է Քուեբեկ համալսարանի կինեմատոգրաֆիայի բաժինը Մոնրեալում։ Ամուսնացած է Տանյա Լապոինտի հետ ու երեք երեխա ունի նախորդ ամուսնությունից։

Կարիերա խմբագրել

Իր կարիերայի սկզբում Դենին հաղթել է «Ռադիո Կանադա» երիտասարդական կինոմրցույթը 1990—1991 թթ. բայց առաջին անգամ մեծ ուշադրության է արժանացել իր 2001 թվականին նկարահանված Maelström ֆիլմով, որը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների փառատոններում, շահել է 8 «Jutra Awards» և մրցանակ «լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգում Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Վիլնյովի «Հրդեհներ» (2010) ֆիլմը արժանացավ քննադատական ընդունելության Վենետիկի և Տորոնտոյի փառատոններում տեղի ունեցած պրեմիերաներից հետո։ Հրդեհները հետագայում ընտրվեց Կանադան ներկայացնել 83-րդ Ակադեմիական մրցանակաբաշխությանը «լավագույն օտար լեզվով ֆիլմ» անվանակարգում և ի վերջո առաջադրվել էր մրցանակի։ Վիլնյովի հաջորդ «Գերուհիներ» ֆիլմում հանդես են եկել Հյու Ջեքմանը և Ջեյք Ջիլենհոլը։ Ֆիլմը ներկայացվեց միջազգային փառատոններում ու հաղթեց բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նոմինացվեց Ակադեմիական մրցանակաբաշխությանը որպես լավագույն ռեժիսուրա 2014 թվականին։ Ֆիլմն ընդգրկվեց «բոլոր ժամանակների թոփ 250 ֆիլմեր» ցուցակում։ Վիլնյովի հաջորդ աշխատանքը՝ «Թշնամի»(2013) ֆիլմն էր, որի համար արժանացավ լավագույն ռեժիսորի մրցանակի Կանադական 2-րդ մրցանակաբաշխությանը։ Վիլնյովը Երեք անգամ շահել է «Ջինի» բարձրակարգ ժողովրդական կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար։ 2011 թվականի հունվարին Դենի Վիլնյովը ընդգրկվել էր 10 ամենախոստումնալի երիտասարդ ռեժիսորների ցուցակում Variety շաբաթաթերթի կարծիքով։ 2016 թվականին էկրան բարձրացավ Դենիի Ժամանում ֆիլմը։ Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Թեդ Չանի «Քո կյանքի պատմությունը» պատմվածքը, հրապարակված 1998 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկյան 73-րդ փառատոնում, 2016 թ. սեպտեմբերի 1-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1998 Օգոստոսի 32 Երկրի վրա Այո Այո Ոչ
2000 Մելամաղձոտ Այո Այո Ոչ
2009 Պոլիտեխնիկ Այո Այո Ոչ
2010 Հրդեհներ Այո Այո Ոչ
2013 Գերիներ Այո Ոչ Ոչ
Թշնամի Այո Ոչ Ոչ
2015 Մարդասպան Այո Ոչ Ոչ
2016 Ժամանում Այո Ոչ Ոչ
2017 Շեղբի վրայով վազողը - 2049 Այո Ոչ Ոչ
2021 Դյունա Այո Այո Այո
2024 Դյունա։ Մաս երկրորդ Այո Այո Այո

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Վիլնյով» հոդվածին։