Վիլյա Բլինկևիչիուտե

լիտվացի քաղաքական գործիչ, իրավաբան, Եվրախորհրդարանի պատգամավոր

Վիլյա Բլինկևիչիուտե, (մարտի 3, 1960(1960-03-03), Լինկուվա, Լիտվական ԽՍՀ), լիտվացի իրավաբան և քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր և սոցիալական ապահովության և աշխատանքի նախկին երկարամյա նախարար։ Բլինկևիչիուտեն Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է 2006 թվականից[2]։

Վիլյա Բլինկևիչիուտե
 
Կուսակցություն՝ Լիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն[1] և New Union (Social Liberals)?[1]
Կրթություն՝ Vilnius University Faculty of Law?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր մարտի 3, 1960(1960-03-03) (64 տարեկան)
Ծննդավայր Լինկուվա, Լիտվական ԽՍՀ
Քաղաքացիություն  Լիտվա
 
Կայք՝ blinkeviciute.eu

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Բլինկևիչուտեն ծնվել է Լիտվայում, Լինկուվա քաղաքում։ Լինկուվայի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Վիլնյուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1983 թվականին՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։

Քաղաքական կարիերա խմբագրել

1983 թվականից ի վեր Բլինկևիչիուտեն իր ողջ մասնագիտական կյանքը նվիրել է սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարությունում աշխատելուն։ 1996 թվականին նա մտավ քաղաքականություն և դարձավ սոցիալական ապահովության և աշխատանքի փոխնախարար։

2000 թվականին Բլինկևիչիուտեն նշանակվել է սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար, նախ՝ վարչապետ Ռոլանդաս Պակսասի կառավարությունում։ Նա այդ պաշտոնում մնաց մինչև 2008 թվականը[3]։

2004-2009 թվականներին Բլինկևիչիուտեն եղել է Սեյմի անդամ։

Եվրոպական խորհրդարան խմբագրել

Եվրոպական խորհրդարանի անդամ է 2009 թվականից։ 2009 թվականին և 2014 թվականին Բլինկևիչյուտեն ընտրվել է Եվրախորհրդարանում Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։ Եվրախորհրդարանում նա պատկանում է Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբին։

2014 թվականի ընտրություններից հետո Բլինկևիչուտեն դարձավ Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հանձնաժողովի (FEMM) փոխնախագահ. նա հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2017 թվականի հունվարին։

Բացի այդ, Բլինկևիչուտեն Զբաղվածության և սոցիալական հարցերի հանձնաժողովի (EMPL) և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության լիիրավ անդամ է, ինչպես նաև Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի փոխարինող անդամ։ Նա նաև հաշմանդամության և երեխաների իրավունքների միջխմբի[4] և ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների միջխմբի[5] անդամ է։

Ճանաչում խմբագրել

2004 թվականին Բլինկևիչյուտեն պարգևատրվել է Լիտվայի «Արժանիքների համար» շքանշանով։

Ծանոթագրություներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www3.lrs.lt/docs3/kad5/w5_istorija.show5-p_r=786&p_k=2&p_a=5&p_asm_id=7326.html
  2. «Vilija BLINKEVIČIŪTĖ». Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Vilija Blinkevičiūtė» (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  4. Members of the European Parliament Intergroup on Children’s Rights European Parliament.
  5. Members European Parliament Intergroup on Extreme Poverty and Human Rights.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյա Բլինկևիչիուտե» հոդվածին։