Վիլմոշ Ժիգմոնդ
Վիլմոշ Ժիգմոնդ (հունգ.՝ Zsigmond Vilmos, 16 հունիսի, 1930, Սեգեդ – 1 հունվարի, 2016, Բիգ Սուր), հունգարացի և ամերիկացի կինոօպերատոր։ Կինեմատոգրաֆիստների ամերիկյան միության անդամ, արժանացել է ազգային ու միջազգային բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Օսկարի»։ 2003 թվականին Կինեմատոգրաֆիստների միջազգային գիլդիայի կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է պատմության տասը ամենաազդեցիկ կինեմատոգրաֆիստներից մեկը[6]։
Վիլմոշ Ժիգմոնդ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 16, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Սեգեդ, Հունգարիա |
Վախճանի թիվ՝ | հունվարի 1, 2016[4][1][2][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բիգ Սյուր, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Ազգություն՝ | հունգար |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ և կինոպրոդյուսեր |
Կարիերա՝ | 1955-2015 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005936 |
Կենսագրություն Խմբագրել
Վիլմոշ Ժիգմոնդը ծնվել է 1930 թվականի հունիսի 16-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում, Բոժենա (օրիորդական ազգանունը՝ Իլիչման) և Վիլմոնշ Ժիգմոնդների ընտանիքում։ Հայրը եղել է հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ[7][8]։
Վիլմոշ Ժիգմոնդը սովորել է Բուդապեշտի Դրամայի և կինոյի ակադեմիայում[9][10], ստացել է մագիստրոսի կոչում կինեմատոգրաֆիայի բնագավառում[7]։ Հինգ տարի Վիլմոշ Ժիգմոնդն աշխատել է Բուդապեշտի գեղարվեստական ֆիլմերի ստուդիայում որպես կինոօպերատոր։ Իր ընկերոջ ու համակուրսեցու՝ Լասլո Կովաչի հետ նա նկարահանել է 1956 թվականի Հունգարական հեղափոխության ընթացքում Բուդապեշտում տեղի ունեցած դեպքերն (ավելի քան 9000 մետր ժապավենի վրա)[7]։ Կարճ ժամանակ անց նա փախել է Ավստրիա[7]։ 1956 թվականին նկարահանված այդ նյութերի հիման վրա 2008 թվականին ստեղծվել է «Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ» (անգլ.՝ No Subtitles Necessary: Laszlo & Vilmos) վավերագրական ֆիլմը[11][12][13][14]։
1962 թվականին Վիլմոշ Ժիգմոնդն ստացեկ է ԱՄՆ քաղաքացիություն[8]։ Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում և աշխատել լուսանկարչական լաբորատորիաներում։ 1960-ական թվականներին նա աշխատել է փոքր բյուջե ունեցող մի շարք ֆիլմերի վրա՝ փորձելով իր տեղը գրավել կինոարտադրությունում[7]։ Այդ ժամանակ նա օգտագործել է Վիլյամ Ժիգմոնդ անունը։ Առաջին ֆիլմը, որի վրա նա աշխատել է ԱՄՆ-ում, եղել է «Սադիստը» կինոնկարը։
Վիլմոշ Ժիգմոնդը ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականներին՝ Ռոբերտ Ալտմենի «Մաքքեյբն ու միսիս Միլլերը» ֆիլմը նկարահանելուց հետո։ Հետագայում հաջողություն են ունեցել Ալտմենի «Երկար հրաժեշտ»[7], Ջոն Բուրմենի «Ազատում» և Սթիվեն Սփիլբերգի «Շուգարլանդի ճեպընթացը» և «Երրորդ մակարդակի մոտ կապեր» ֆիլմերը, որոնցից վերջինի համար Ժիգմոնդն արժանացել է «Օսկարի» օպերատորական լավագույն աշխատանք անվանակարգում։
2012 թվականին Վիլմոշ Ժիգմոնդը Յուրի Նեյմանի հետ Լոս Անջելեսում հիմնադրել է Կինեմատոգրաֆիայի գլոբալ ինստիտուտը[15]։
Վիլմոշ Ժիգմոնդը մահացել է 2016 թվականի հունվարի 1-ին Բիգ Սուրում (Կալիֆոռնիա), 85 տարեկան հասակում[16]։
Ընտրյալ ֆիլմագրություն Խմբագրել
- The Sadist / Սադիստը (1963, Ջեյմս Լենդիս)
- The Incredibly Strange Creatures Who Stopped Living and Became Mixed-Up Zombies (1964, Ռեյ Դենիս Ստիկլեր)
- The Name of the Game Is Kill (1968, Գունար Հելստրյոմ)
- Horror of the Blood Monsters (1970, Էլ Ադամսոն)
- Five Bloody Graves (1970, Էլ Ադամսոն)
- McCabe & Mrs. Miller / Մաքքեյբն ու միսիս Միլլերը (1971, Ռոբերտ Օլտմեն)
- The Hired Hand (1971, Փիթեր Ֆոնդա)
- Blood of Ghastly Horror (1972, Էլ Ադամսոն)
- Images/ Կերպարներ (1972, Ռոբերտ Օլտմեն)
- Deliverance / Ազատում (1972, Ջոն Բուրմեն)
- The Long Goodbye / Երկար հրաժեշտ (1973, Ռոբերտ Օլտմեն)
- Scarecrow/ Խրտվիլակ (1973, Ջերի Շատցբերգ)
- Cinderella Liberty (1973, Մարկ Ռայդել)
- The Sugarland Express/ Շուգարլանդի ճեպընթացը (1974, Սթիվեն Սփիլբերգ)
- Sweet Revenge (1976, Ջերի Շատցբերգ)
- Obsession (1976, Բրայան դե Պալմա)
- Close Encounters of the Third Kind/ Երրորդ մակարդակի մոտ կապեր (1977, Սթիվեն Սփիլբերգ, «Օսկար» մրցանակ, BAFTA-ի անվանակարգ)
- The Deer Hunter/ Եղնիկների որսորդը (1978, Մայքլ Չիմինո, «Օսկարի» անվանակարգ, BAFTA մրցանակ)
- The Rose (1979, Մարկ Ռայդել)
- Heaven’s Gate/ Դրախտի դարպասներ (1980, Մայքլ Չիմինո)
- Blow Out/ Պատռվածք (1981, Բրայան դե Պալմա)
- The River/ Գետը (1984, Մարկ Ռայդել, «Օսկարի» անվանակարգ)
- The Witches of Eastwick/ Իստվիկի կախարդուհիները (1987, Ջորջ Միլլեր)
- Fat Man and Little Boy/ Գեր մարդն ու փոքր տղան (1989, Ռոլան Ժոֆե)
- The Two Jakes (1990, Ջեք Նիկոլսոն)
- The Bonfire of the Vanities (1990, Բրայան դե Պալմա)
- Stalin (1992, Այվեն Պասեր, «Էմմի»)
- Sliver/ Տաշեղ (1993, Ֆիլիպ Նոյս)
- Maverick/ Մեվերիկ (1994, Ռիչարդ Դոներ)
- The Crossing Guard/ Հսկիչ Խաչմերուկում (1995, Շոն Փեն)
- Assassins/ Վարձու մարդասպաններ (1995, Ռիչարդ Դոներ)
- The Ghost and the Darkness/ Ուրվականն ու Մթությունը (1996, Սթիվեն Հոփքինս)
- Ljuset håller mig sällsk (2000, Կառլ Գուստավ Նյուկվիստ, վավերագրական ֆիլմ Սվեն Նյուկվիստի մասին)
- Bánk bán (2001, Չաբա Կաել, Լոձի կինոփառատոնի մրցանակ)
- Jersey Girl/ Աղջիկը Ջերսիից (2004, Քևին Սմիթ)
- Melinda and Melinda/ Մելինդան ու Մելինդան (2004, Վուդի Ալեն)
- The Black Dahlia/ Սև խոլորձը (2006, Բրայան դե Պալմա, ներկայացվել է «Օսկարի» օպերատորի լավագույն աշխատանքի համար)
- Cassandra’s Dream/ Կասանդրայի երազանքը (2007, Վուդի Ալեն)
- King Shot (2009, Ալեխանդրո Խոդորովսկի)
- You Will Meet a Tall Dark Stranger / Դու կհանդիպես խորհրդավոր անծանոթուհու (2010, Վուդի Ալլեն)
Մրցանակներ Խմբագրել
- Օսկար, 1977, Երրորդ մակարդակի մոտ կապեր
- BAFTA մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար, 1978, Եղնիկների որսորդը
- Կինոքննադատների ազգային միության մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար, 1973, Երկար հրաժեշտ
- Էմմի, 1993, Ստալին
- Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար (անգլ.՝ Lifetime Achievement Award), 1999, Կինեմատոգրաֆիստների ամերիկյան միություն
- Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար, 2010, Մանակի եղբայրների կինոփառատոն
- Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար, 2014, Կաննի կինոփառատոն
Անվանակարգեր Խմբագրել
- BAFTA, 1971, Մաքքեյբն ու միսիս Միլլերը
- BAFTA, 1977, Երրորդ մակարդակի մոտ կապեր
- Օսկար, 1978, Եղնիկների որսորդը
- Օսկար, 1984, Գետը
- Էմմի, 2002, The Mists of Avalon
- Օսկար, 2006, Սև խոլորձը
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.premiere.fr/Cinema/News-Cinema/Vilmos-Zsigmond-le-directeur-de-la-photographie-de-Rencontres-du-troisieme-type
- ↑ 'Deer Hunter,' 'Close Encounters' Cinematographer Dies at 85 — 2016.
- ↑ "Top 10 Most Influential Cinematographers Voted on by Camera Guild," October 16, 2003. Archived January 9, 2014, at the Wayback Machine. Retrieved January 28, 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Schaefer Dennis, Larry Salvato (1986)։ «Vilmos Zsigmond»։ Masters of Light: Conversations with Contemporary Cinematographers։ University of California Press։ էջ 311։ ISBN 978-0-520-05336-6
- ↑ 8,0 8,1 Vilmos Zsigmond Biography (1930-)
- ↑ «Vilmos Zsigmond»։ The New York Times։ Վերցված է 2008-12-27
- ↑ «Vilmos Zsigmond»։ MSN։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2008-12-27
- ↑ «Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ» ֆիլմի պաշտոնական կայքը
- ↑ Seitz, Matt Zoller. The New York Times, Television Section, November 13, 2009. Accessed: August 15, 2013.
- ↑ Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Ենթագրեր պետք չեն․ Լասլո և Վիլմոշ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- ↑ «CreativeCOW»։ Library.creativecow.net։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-03-ին։ Վերցված է 2016-01-04
- ↑ Carmel Dagan։ «‘Close Encounters’ Cinematographer Vilmos Zsigmond Dead at 85»։ Variety։ Վերցված է 2016-01-04
Արտաքին հղումներ Խմբագրել
- Վիլմոշ Ժիգմոնդը Internet Movie Database կայքում
- Internet Encyclopedia of Cinematographers profile Archived 2016-01-04 at the Wayback Machine.
- Budapest Cinematographers MasterClass's Master Archived 2005-05-19 at the Wayback Machine.
- Հարցազրույց, 2004 (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիլմոշ Ժիգմոնդ կատեգորիայում։ |