Վիլիս Մկրտչյան

հայ իմունաբան

Վիլիս Անդրանիկի Մկրտչյան (ապրիլի 1, 1937(1937-04-01), Արտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 6, 2020(2020-07-06), Երևան, Հայաստան), հայ իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1986):

Վիլիս Մկրտչյան
Ծնվել էապրիլի 1, 1937(1937-04-01)
ԾննդավայրԱրտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 6, 2020(2020-07-06) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961)
Մասնագիտությունիմունաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1985) և պրոֆեսոր (1986)
ԱշխատավայրՍրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն Խմբագրել

Վիլիս Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Արմավիրի մարզի Աթարբեկյան (այժմ` Արտիմետ) գյուղում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976 թվականից Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի իմունաբանության լաբորատորիայի վարիչ[1], 1988-2004 թվականներին` փոխտնօրեն[2], 1992 թվականից, միաժամանակ` Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր[3]։

Աշխատանքները վերաբերում են տարբեր հիվանդությունների ժամանակ իմունային տեղաշարժերի, բուժման իմունակարգավորիչ եղանակների մշակման հարցերին։ Առաջարկել է սրտի իշեմիկ հիվանդության, ռևմատիզմի, մարսողական, ներզատական, վերարտադրողական համակարգերի որոշ հիվանդությունների բուժման նոր եղանակներ[3]։

Անդամակցություն Խմբագրել

  • ՀՀ սրտաբանների ընկերակցության անդամ, (1972)
  • ՀՀ իմունաբանների ընկերակցության անդամ, (1982)
  • Սրտաբանների եվրոպական ընկերակցության անդամ, (1996)
  • ԱՊՀ երկրների ալերգաբանների և իմունաբանների միության անդամ, (1997)

Պարգևներ, մրցանակներ Խմբագրել

  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ[4]

Ծանոթագրություններ Խմբագրել