Վիլիկ Սարգսյան

ջրաբանության բնագավառի հայ գիտնական

Վիլիկ Հովհաննեսի Սարգսյան (հոկտեմբերի 17, 1944(1944-10-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ջրաբանության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2006):

Վիլիկ Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1944(1944-10-17) (79 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՀԱՊՀ (1966)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2003)

Կենսագրություն խմբագրել

Վիլիկ Սարգսյանը ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1979-1982 թվականներին՝ ՀԽՍՀ հիդրոօդերևութաբանության վարչության դիտարանի գլխավոր ճարտարագետ, 1993 թվականից՝ գլխավոր ջրաբան, 2002-2004 թվականներին՝ ՀՀ բնապահպանության նախարարության հիդրո օդերևութաբանության և շրջակա միջավայրի մանիթորինգի գործակալության պետի տեղակալ։ 1982 թվականին դասախոսել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ «Հիդրոօդերևութաբանական հետազոտությունները Հայաստանում» ժողովածուի գիտխմբագիր (1982-1990)[1]:

Աշխատությունները վերաբերում են Հայաստանի ջրային պաշարների գնահատման, կանխատեսման, գետերի հունային ձևախախտումների, մակերևութային և ստորերկրյա ջրերի կապի, Սևանա լճի հաշվեկշռի կազմման հարցերին[2]։ Հեղինակ է «Ջրային ռեսուրսների կառավարման եռալեզու բառարանի» (2002), «Հիդրոլոգիա և հիդրոմետրիա» (2006) բուհական դասագրքի[1]։

Երկեր խմբագրել

  • Подземное питание горных рек, Л., 1981 (համահեղիղնակ)։
  • Русско-армянско-английский словарь по управлению водными ресурсами (Ջրային ռեսուրսների կառավարման ռուսերեն-հայերեն-անգլերեն բառարան, Russian-Armenian-English Dictionary on Water Resources management) Ереван: Антарес, 2003[3].
  • Հիդրոլոգիա և հիդրոմետրիա։ Դասագիրք տեխնիկական բուհերի ուսանողների համար։ Երևան։ Լաքի Փրինթ, 2006[4]։
  • Հիդրոլոգիական դիտարկումներ և աշխատանքներ գետերում և ջրատարներում։ Ուղեցույց-ձեռնարկ։ Երևան։ Նշանակ, 2010[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 322-323։
  2. «Կոհա առցանց քարտարան, Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի (2003). Русско-армянско-английский словарь по управлению водными ресурсами =: Ջրային ռեսուրսների կառավարման ռուսերեն-հայերեն-անգլերեն բառարան = Russian-Armenian-English Dictionary on Water Resources management. Ереван: Антарес. ISBN 9789994132287.
  4. Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի (2006). Պողոսյան, Մ (ed.). Հիդրոլոգիա և հիդրոմետրիա։ Դասագիրք տեխնիկական բուհերի ուսանողների համար. Երևան: Լաքի Փրինթ. ISBN 9789994197576.
  5. Սարգսյան, Վիլիկ Հովհաննեսի (2010). Հիդրոլոգիական դիտարկումներ և աշխատանքներ գետերում և ջրատարներում։ Ուղեցույց -ձեռնարկ. Երևան: Նշանակ.