Վիդունաս
Վիդունաս (լիտ.՝ Vydūnas, կեղծանուն, իսկական անունը Վիլգելմաս Ստորոստաս է, լիտ.՝ Vilhelmas Storostas, մարտի 22, 1868[1], Q13192296?, Landkreis Heydekrug, Գումբինեն, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 20, 1953[1], Դեթմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), լիտվացի դրամատուրգ, փիլիսոփա, մշակույթի գործիչ:
Վիդունաս լիտ.՝ Vydūnas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 22, 1868[1] |
Ծննդավայր | Q13192296?, Landkreis Heydekrug, Գումբինեն, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 20, 1953[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Դեթմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գրայֆսվալդի համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան, Լայպցիգի համալսարան և Հումբոլդտի համալսարան |
Մասնագիտություն | հեղինակ, փիլիսոփա, գրող և բանաստեղծ |
Vydūnas Վիքիպահեստում |
Վաղ տարիներԽմբագրել
Հայրը տարրական դպրոցի ուսուցիչ էր: Ռգնիտեում (այժմ Նեմեն) ավարտել է ուսուցչական սեմինարիան: 1888 թվականից դասավանդել է դպրոցներում: Գերմանիայի ինստիտուտներում՝ (Գրայֆսվալդ, 1896-1898, Գալլում՝ 1899, Լեյպցիգ՝ 1900-1902, Բեռլին՝ 1913-1919, ուսումնասիրել է գրականություն, փիլիսոփայություն, արվեստի պատմություն, կրոնի պատմություն, օտար լեզուներ: Դասավանդել է Կլայպեդայի երաժշտական դպրոցում: 1892 թվականից ընդմիջումներով ապրել է Թիլզիտում (այժմ Սովետսկ), միջնակարգ դպրոցում դասավանդել է անգլերեն, ֆրանսերեն[2]:
Ազգային աշխատանքԽմբագրել
Ապրելով Թիլզիթում, Վիդունասը գլխավորել է լիտվացիների մշակութային կյանքը Արևելյան Պրուսիայում: Կազմակերպել է ընկերություններ, երգչախմբեր, հանդես է եկել դասախոսություններով, հրապարակել է լիտվական «Շալտինիս» (լիտ.՝ «Šaltinis», «Աղբյուր»), «Յաունիմաս» (լիտ.՝ «Jaunimas», «Երիտասարդներ») և այլ պարբերականներ: Լիտվացիների, նրանց պատմության և մշակույթի մասին գերմաներեն մի քանի հոդվածների և գրքույկի հեղինակ է:
Գրական գործունեությունԽմբագրել
«Նախնինների ստվերները» (լիտ.՝ «Probočių šešėliai», 1908 թվական), «Հավերժական կրակ» (լիտ.՝ «Amžina ugnis», 1912 թվական), «Համաշխարհային հրդեհ» (լիտ.՝ «Pasaulio gaisras»,1928 թվական) և այլ պիեսների հեղինակ է: Դրամատիկական ստեղծագործությունները հիմնված են սիմվոլիկ էսթետիկայի վրա, և մոտ են հնագույն մորալիտե և միստերիա ժանրերին: 1927 թվականին դարձել է PEN միջազգային կազմակերպության անդամ, և մինչև վերջին պահը շարունակում էր մնալ միակ լիտվացին, ով ընդունվել էր գրողների համաշխարհային կազմակերպույթուն, որը հիմնադրել է Ջոն Գոլսուորսին 1921 թվականին:
ՓիլիսոփայությունԽմբագրել
«Մահ և ինչն է հաջորդը» (1907), «Մարդու խորհրդավոր վեհությունը» (1907), «Ժողովրդի կենսական հիմքը» (1920) փիլիսոփայական և կրոնա-միստիկական հոդվածներում և տրակտատներում զարգացնում էր էկլեկտիկ ուսումը, հիմնված նեոպլատոնականության, Բհագավադ- գիտայի, տարրերի վրա: Քարոզում էր բուսակերություն, որին հետևում էր նաև ինքը[3]:
Ուշ տարիներԽմբագրել
Գերմանիայում հիտլերականների իշխանության գալուց հետո ճնշումների է ենթարկվել: 1938 թվականին ձերբակալվել և բնտարկվել է, բայց մշակույթի հայտնի գործիչների բողոքի շնորհիվ ազատ է արձակվել: 1944 թվականին խորհրդային զորքի մոտեցմամբ, ինչպես Թիլզիտի այլ բնակիչներ տարհանվել է: Մահացել է Դեթմոլդում: 1991 թվականին Վիդունասի աճյունը վերաթաղվել է Բիտենայում:
ՀիշատակԽմբագրել
Վիդունասը պատկերված էր 200 լիտ թղթադրամի վրա: 1988 թվականից Շիլունսկի շրջանի Կինտայ գյուղում գործում է Վիդունասի մշակույթի կենտրոն („Kintų Vydūno kultūros centras“), որը նեռարում է հուշային ցուցադրութուն: Այն ստեղծվել է նախկին դպրոցի շենքում (կառուցվել է 1705 թվականին), որտեղ 1888-1892-ական թվականներին դասավանդում էր Վիդունասը[4]: Նրա գլխավոր ցուցադրանմուշը՝ Վիդուասի իսկական տավիղն է (ստեղծվել է Լոնդոնում, իսկ փիլիսոփան այն ձեռք է բերել Թիլզիտում), որի վրա ամեն օր՝ առավոտյան և երեկոյան նվագելով ներդաշնակություն էր հաստատում ատմանի և տիեզերական բրահմանի միջև[5]:
Սովետսկ քաղաքում, որտեղ ապրել էր Վիդունասը, տեղադրվել է հուշատախտակ, փիլիսոփայի հարթաքանդակով, բացի այդ քաղաքում գործում է նաև Վիդունասի թանգարան:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ «Философ, писатель, педагог»։ Анграпа.ru։ Анграпа.ru։ Վերցված է 2016-12-15
- ↑ «Vilhelmas Storostas – Vydūnas. Gyvenimas ir kūryba»։ Lietuvių kalba ir literatūra (լիտվերեն)։ Վերցված է 2016-12-15
- ↑ «Kintų Vydūno kultūros centras»։ Šilutės turizmo informacijos centras (լիտվերեն)։ Šilutės turizmo informacijos centras։ Վերցված է 2016-12-15
- ↑ «Muziejaus rinkiniai»։ Kintų Vydūno kultūros centras (լիտվերեն)։ Վերցված է 2016-12-15
ԳրականությունԽմբագրել
- В.Богдонавичюс, А.Мартишюте. Видунас в Западноевропейском культурном контексте: между национальным и глобальным. Вильнюс: Институт литовской литературы и фольклора, 2013. ISBN 978-609-425-104-7
- От Мажвидаса до Видунаса. Творцы и хранители литовской культуры в Кёнигсбергском крае. Вильнюс: Mintis, 1999
- Vacys Bagdonavičius. Filosofiniai Vydūno humanizmo pagrindai. Vilnius: Mintis, 1987
- Vacys Bagdonavičius. Vydūnas: trumpa biografija. Vilnius: Vydūno draugija, Kultūros, filosofijos ir meno institutas (Standartų sp.), 2005. 63, [1] p.: iliustr., portr. Tir. [500] egz. ISBN 9986-638-56-9
- Я верю в святое таинство. Вильнюс: Минтис, 1994