Վերոնիկա Քրիսթիանսեն

նորվեգացի հանդբոլիստ

Վերոնիկա Քրիսթիանսեն, (նորվ.՝ Veronica Egebakken Kristiansen,հուլիսի 10, 1990(1990-07-10)[1], Egersund, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, դանիական «Միդտյուլան» ակումբի և նորվեգիայի հավաքականի ձախ կիսապաշտպան, 2015 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Վերոնիկա Քրիսթիանսեն
բուկմոլ՝ Veronica Egebakken Kristiansen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1990(1990-07-10)[1] (33 տարեկան)
ԾննդավայրEgersund, Ռուգլան, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունհանդբոլիստ
 Veronica Kristiansen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Վերոնիկա Քրիսթիանսենը կարիերան նոր սկսելուց պահից հանդես է եկել նորվեգական «Մյոնդալեն» և դանիական «Ռեյսթադ» ակումբներում։ Իր կարիերայում հաջորդ  ակումբը եղել է «Վոգ Վայպերսը»՝ Քրիստիանսանից[2]։ 2011 թվականին նա անցել է Երկրորդ նորվեգական լիգայի կազմի  մեջ՝ «Գլասվերկետում»[3], կազմի մեջ մտնելու պահից հարվածել է 203 գոլ և ակումբը դուրս է բերել պոստենլիգա[4]։ 2013/2014 թվականների մրցաշրջանում նա 140 գնդակով ռմբարկուների մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը[5]։ 2015 թվականի ամռանը Քրիսթիանսենը  անցել է դանիական «Միդթյուլան», առաջին լիգայից, որում հաղթել է Դանիայի գավաթը նույն թվականին[6]։

Հավաքականի կազմում խմբագրել

Վերոնիկա Քրիսթիանսենը մինչև 18 տարեկանը Նորվեգիայի հավաքականում ունեցել է 14 խաղ, և 30 խաղ մինչև 20 տարեկանը[7], և 2010 թվականի Աշխարհի առաջնությունում մինչև քսան տարեկանների թիմերի շարքում հաղթել է[8]։ 2013 թվականի մարտի 20-ին Վերոնիկան խաղացել է առաջին խաղը, ընդդեմ Դանիայի հավաքականի։ Թիմի հետ միասին, 2013 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում (վեց գոլ՝ յոթ հանդիպումներում), բայց Նորվեգիան պարտվել է քառորդ եզրափակչում[9]։ 2014 թվականին Վերոնիկան հաղթել է Եվրոպայի առաջնությունը, 2015 թվականին աշխարհի առաջնությունում, իսկ արդեն 2016 թվականին Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր[10]։

Անձնական կյանք խմբագրել

Վերոնիկան  ունի քույրեր՝ Շարլոտան և Ժանետը, ովքեր նույնպես հանդես են գալիս Նորվեգիայի հանդբոլի առաջնությունում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել