Վերոնիկան որոշում է մահանալ (ֆիլմ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերոնիկան որոշում է մահանալ (այլ կիրառումներ)

«Վերոնիկան որոշում է մահանալ» (անգլ.՝ Veronika Decides to Die), 2009 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, Պաուլո Կոելիոյի համանուն վեպի էկրանավորումը։ Գլխավոր դերերը կատարել են Սառաը[5], Ջոնաթան Թաքերը[6], Մելիսա Լեոն, Դևիդ Թյուլիսը և Էրիկա Քրիստենսենը[7]։

Վերոնիկան որոշում է մահանալ
անգլ.՝ Veronika Decides to Die
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1]
Թեմաինքնասպանություն
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորEmily Young?[2][1]
Սցենարի հեղինակՊաուլո Կոելիո, Roberta Hanley?[3] և Լարրի Գրոսս[3]
ԴերակատարներՍառա Միշել Գելար[2][4], Ջոնաթան Թաքեր[4], Էրիկա Քրիստենսեն[2][4], Մելիսա Լեո[4], Դևիդ Թյուլիս[2][4], Erica Gimpel?[4], Բարբարա Զուկովա[4], Ռենա Օուեն[4], Florencia Lozano?[3], Waleed Zuaiter?[3], Ադրիան Մարտինես[3], Ստյուարտ Ռադին[3] և Ուարդ Հորթոն[3]
ԵրաժշտությունՄյուրեյ Գոլդ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Տևողություն103 րոպե
Բյուջե$9 000 000
IMDbID 1068678

Ֆիլմի իրադարձությունները կատարվում են Նյու Յորքում, այնինչ գրքում իրադարձությունները կատարվում են Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։

Սյուժե խմբագրել

Վերոնիկան ապրում է բարեկեցիկ, սակայն միապաղաղ կյանքով։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ աղջիկն արդեն ձանձրացել է այդ գորշությունից ու որոշում է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ։ Նա խմում է մեծ քանակությամբ քնաբեր։ Ինքնասպանության անհաջող փորձից հետո Վերոնիկան արթնանում է Վիլետ հոգեբուժարանում։ Բժիշկը Վերոնիկային հայտնում է, որ ընդունած հաբերի պատճառով աղջկա սիրտը վնասվել է, աղջկան շատ քիչ ժամանակ է մնում. յուրաքանչյուր պահի նրա սիրտը կարող է դադարել բաբախել։ Հիվանդանոցում որոշ ժամանակ անցկացնելուց հետո Վերոնիկայի մեջ արթնանում է կյանքը շարունակելու ձգտումը, և նա հիվանդանոցից փախչում է հիվանդներից մեկի՝ Էդուարդի հետ։

Դերերում խմբագրել

Ստեղծում խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2008 թվականի մայիսի 12-ից մինչև հունիսի 22-ը Նյու Յորքում։ Վեպի էկրանավորման ստեղծմամբ զբաղվել են «Muse Productions», «Das Films» և «Velvet Steamroller Entertainment» ընկերությունները[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել