Վերխնեարմյանսկայա Խոբզա
Վերխնեարմյանսկայա Խոբզա (ռուսերեն՝ Верхнеармянская Хобза), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 48 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 20 կմ հյուսիս-արևմուտք, Խոբզա գետի երկու ափերին, ծովի մակարդակից 130 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վերխնեարմյանսկայա Խոբզա | |||
Верхнеармянская Хобза | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Լազերևի շրջան և Սոչիի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1886 թ. | ||
ԲԾՄ | 130 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 570 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային ինդեքս | 354208 | ||
Փոստային դասիչ | 354208 | ||
|
Բնակչությունը
խմբագրել1920 թվականին գյուղն ուներ 190 բնակիչ (34 ընտանիք)։ 1993 թվականին բնակչության թիվը կազմում էր 348 մարդ, իսկ 2001 թվականին՝ 495 մարդ, բոլորը հայեր։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 570 մարդ, որից 264 տղամարդ և 306 կին[2]։ Բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի նաև ակումբ։
Պատմությունը
խմբագրելԳյուղը հիմնադրել են Սամսունից և շրջակա գյուղերից եկած հայերը` 1886 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ОКТМО. 185/2016. Southern FD
- ↑ Población en 2010 (ռուսերեն)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |