Վերին Դաշկեսան (այժմ կոչվում է՝ Վերին Դաշկեսան կամ Յուխարի Դաշկեսան ադրբ.՝ Yuxarı Daşkəsən), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոնից 4 կմ հարավ՝ Արթինաջուր գետի ձախակողմյան, մեծ մասամբ հարավահայաց մեղմաթեք ձորալանջին, ծովի մակերևույթից 1480-1640 մ բարձրության վրա[1]։

Գյուղ
Վերին Քարհատ
ադրբ.՝ Yuxarı Daşkəsən
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
ԲԾՄ1480-1640 մ
Բնակչություն1748 մարդ
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Վերին Քարհատ (Ադրբեջան)##
Վերին Քարհատ (Ադրբեջան)

Դաշկեսան Վերին անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[2][3]։

Պատմություն խմբագրել

Վերին Քարհատի տեղում առնվազն միջնադարից գոյություն է ունեցել հայաբնակ (պարզ ոճավորում ունեցող մի քանի խաչքարեր հատկանշական են 11-րդ դարերին) գյուղ, բայց, հավանաբար, 18-րդ դարի 2-րդ կեսին հայաթափվել է[1]։ Վերստին դարձյալ հայերով բնակեցվել է 1894-1895 թվականներին։ Նոր գյուղի հիմնադիրները, ինչպես ասվեց, Ներքին Քարհատից փոխադրված ընտանիքներն էին։ Գյուղին տրվեց Վերին Քարհատ անունը[1]։

Բնակչություն խմբագրել

Տարեթիվ Հայ տուն Հայ արական Հայ իգական Հայ ընդամենը Աղբյուր
1907 - - - 691 [4]
1908 82 385 309 694 [5]
1910 - 391 317 708 [6]
1914 - - - 661 [7]

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 274
  2. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 35
  4. “Кавказский календарь на 1910 г.”, Тифлис, 1909, с. 237
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 10
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 58-59
  7. ”Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 116