Վերդի Հակոբյան

մակաբուծաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վերդի Ջհանգիրի Հակոբյան (օգոստոսի 25, 1926(1926-08-25), Սարդարաշեն, Խոջալուի շրջան, Ադրբեջան - մայիսի 4, 2009(2009-05-04), Երևան, Հայաստան), հայ մակաբուծաբան, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1987)[1]։

Վերդի Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 25, 1926(1926-08-25)
Սարդարաշեն, Խոջալուի շրջան, Ադրբեջան
Մահացել էմայիսի 4, 2009(2009-05-04) (82 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Վերդի Հակոբյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 25-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում։

1952 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1960-1970 թվականներին եղել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ճիճվաբանության լաբորատորիայի, 1986 1995 թվականներին՝ մակաբուծաբանության և անասնաբուժասանիտարական փորձաքննության ամբիոնի վարիչ։ 1996 թվականից նշանակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա Կենդանաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։

Վերդի Հակոբյանի աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների լյարդի տափակ որդերի և աղիքային խառը ինվազիաների, ինչպես նաև հակատզային և հակամիջատային նոր, արդյունավետ, ոչ թունավոր, էկոլոգիապես մաքուր դեղամիջոցների հայտնաբերման հարցերին։

Վերդի Հակոբյանը մահացել է 2009 թվականի մայիսի 4-ին, Երևանում։

Աշխատություններ

խմբագրել
  • Գյուղատնտեսական կենդանիների էխինո-կոկոզն ու ցենուրոզը և պայքարը նրանց դեմ, Ե., 1965[2]
  • Որոճող կենդանիների դիկրոցկլիոզը, 1976

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։