Վերա Սանդբերգ

շվեդ ճարտարագետ

Վերա Սանդբերգ (Վերա Հելֆրիդ Վիկտորիա Սանդբերգ), (մայիսի 23, 1895(1895-05-23)[1], Ljungby parish, Allbo-Sunnerbo provsti, Ljungby Municipality, Կրունուբերգ, Շվեդիա[1] - դեկտեմբերի 24, 1979(1979-12-24)[1], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ ճարտարագետ։ 1917 թվականին Վերան դարձել է Շվեդիայում առաջին կին ճարտարագետը։

Վերա Սանդբերգ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1895(1895-05-23)[1]
ԾննդավայրLjungby parish, Allbo-Sunnerbo provsti, Ljungby Municipality, Կրունուբերգ, Շվեդիա[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1979(1979-12-24)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[2]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՉալմերի տեխնոլոգիական համալսարան[3]
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

Վերա Սանդբերգը ծնվել է Շվեդիայի Լյունգբի քաղաքում։ Ապրել է Բլեքինգե նահանգում։ Երբ 1914 թվականին Վերան ընդունվել է Չալմերսի տեխնոլոգիայի համալսարան, նա միակ կինն էր 500 տղա ուսանողների մեջ[4][5]։ 1917 թվականին Վերան հասել է մեծ բարձունքների քիմիայի ոլորտում։ Այնուհետև աշխատել է Հելսինգբորգ քաղաքում Gummifabrik-ում, Oljefabriken-ում, AB Skandinaviska Raffineriet-ում և Sieverts Kabelverk-ում։ 1937-1950 թվականները ամուսնացած է եղել մասնագիտությամբ ճարտարագետ Ռեգնար Ադոլֆի հետ։ Զույգը մի քանի տարի ապրել է Ստորֆորդում։ Մինչև 1956 թվականը Վերան եղել է Långasjönäs Pappersbruk-ի բաժնետեր։

Հոգևոր ժառանգություն խմբագրել

Վերա Սանդբերգի անունը հիշատակվում է տարբեր ոլորտներում, որոնցից են․

  • Chalmersspexet Vera, Սիրողական թատրոն
  • Vera Sandbergs Allé, ծառուղի Գյոթեբորգում
  • Չալմերս համալսարանի օդապարուկներից մեկի վրա
  • Չալմերս համալսարանի կոնֆերանսների դահլիճը, որ կոչվում է Veras Gräsmatta (Վերայի մարգագետին)[6]
  • Չալմերսի խումբը՝ «Chalmers Vera Team», Էկո մարաթոնին
  • Vera Sandbergs gata, փողոց Լյունգբիյում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Շվեդիայի մահվան գիրքը
  2. https://www.svenskagravar.se/gravsatt/45800750Svenskagravar.se.
  3. IVA: Vera Sandberg - 100 år sedan första kvinnan tog ingenjörsexamen i Sverige
  4. Vetenskapsradion 5 mars 2009: 1914: Kvinna med räknesticka gör entré
  5. Vera Sandberg – Sveriges första kvinnliga ingenjör (անգլերեն), Վերցված է 2020-01-18-ին
  6. «Veras Gräsmatta». ENTREPRENEURSHIP. BY CHALMERS. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.