Վերա Ստեպանովնա Նեչաևա (ռուս.՝ Ве́ра Степа́новна Неча́ева, հունվարի 21 (փետրվարի 2), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1979(1979-04-11), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրականագետ, Ֆեոդոր Դոստոևսկու, Վիսարիոն Բելինսկու, Պյոտր Վյազեմսկու ստեղծագործությունների գծով մասնագետ, գրականության պատմաբան, տեքստաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Մոսկվայում Ֆեոդոր Դոստոևսկու տուն թանգարանի նախաձեռնողը, ստեղծողը և առաջին տնօրենը։

Վերա Նեչաևա
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1895
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 11, 1979(1979-04-11) (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ և Սոցիալական գիտությունների հետազոտական ինստիտուտների ռուսական ասոցիացիա
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական, գրական քննադատ և գրադարանավար
ԱշխատավայրՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Վերա Նեչաևան ծնվել է 1895 թվականի փետրվարի 2-ին (հունվարի 21-ին) Մոսկվայում։ Ոսկե մեդալով ավարտել է Վալիցկու գիմնազիան, Մոսկվայի կանանց բարձրագույն դասընթացները` գերազանցությամբ (պատմա-բանասիրական ֆակուլտետը, պրոֆեսոր Ալեքսեյ Գրուզինսկու ղեկավարությամբ)։ Ուսումը զուգակցել է Վալիցկու մանկական ուսումնարանում աշխատանքի հետ, 1914 թվականին աշխատել է որպես գթության քույր հոսպիտալում։ 1917 թվականին նախապատրաստել է գրադարանի և դպրոցի կազմակերպումը Վեշնյակի ավանում, 1918 թվականի աշնանը, երբ դպրոցը բացվել է, նշանակվել է ուսուցիչ։ 1920 թվականից անցել է գիտական աշխատանքի, 1920-1922 թվականներին աշխատել է Կենտրոնական արխիվում։ 1924-1929 թվականներին ավարտել է Հասարակական գիտությունների գիտա-հետազոտական ինստիտուտների Ռուսական ասսոցիացիայի լեզվի և գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` ակադեմիկոս Պավել Սակուլինի ղեկավարությամբ։

1925 թվականից եղել է Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիայի (ԳԱՀՆ) գիտաշխատող, որտեղ եղել է Դոստոևսկու ստեղծագործությունների ուսումնասիրության հանձնաժողովի քարտուղարը և Ռուսական բանահյուսության սիրահարների ընկերության Պուշկինի հանձնաժողովի քարտուղարը։ 1929-1932 թվականներին եղել է Բուբնովի անվան ինստիտուտի դոցենտ։ 1920-ականներին կազմակերպել է Ֆեոդոր Դոստոևսկու թանգարանը (Մոսկվայում), որը բացվել է 1928 թվականի նոյեմբերի 11-ին։ 1931-1941 թվականներին աշխատել է Վ. Ի. Լենինի անվան գրադարանում (վարչության պետի տեղակալ, ձեռագրերի բաժնի գլխավոր գրադարանավար, Դոստոևսկու թանգարանի ղեկավար)։ 1936 թվականին եղել է Պուշկինյան համամիութենական ցուցահանդեսի խորհրդատու և հանձնաժողովի անդամ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ապրել և աշխատել է Պենզայում, արվեստի պատմություն է դասավանդել Պենզայի գեղարվեստի դպրոցում, աշխատել է Պենզայի տարածաշրջանային արխիվում, ուսումնասիրել է Վ.Գ.Բելինսկու կյանքի վաղ շրջանի և նրա շրջապատի մասին արխիվային փաստաթղթերը։

1949-1967 թվականներին հրատարակվել է Նեչաևայի մենագրությունը Վ. Գ. Բելինսկու մասին 4 հատորով, որի առաջին հատորի համար` «Վ. Գ. Բելինսկու կյանքի և գրական գործունեության սկիզբը 1811-1830», 1950 թվականին նրան շնորհվել է Վ. Գ. Բելինսկու անվան մրցանակ[1]։ 1950-ականներին նա դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում «Ռուսական գրականության տեքստաբանություն» դասընթացը (Նեչաևայի արխիվներում պահպանվել են «Մոսկվայի պետական համալսարանի ուսանողներին կարդացած դասախոսությունների կոնսպեկտները» և քննության տոմսերը)։

Նեչաևայի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների ուսումնասիրությունն էր։ Դոստոևսկու ժառանգության մի զգալի մասը Ռուսաստանի պետական գրադարանի ձեռագրերի բաժնում Նեչաևայի կողմից հայտնաբերած և հանրային օգտագործման հանձնված ձեռագրերն են։ Նա հրատարակել է նաև մի շարք գրքեր Ֆեոդոր Դոստոևսկու մասին, որոնք նվիրված են գրողի վաղ շրջանի ստեղծագործություններին, «Վրեմյա» և «Էպոխա» ամսագրերին։

Նեչաևան եղել է Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների ժողովածուի տաս հատորյակի խմբագիրը (խմբագրական խորհրդի անդամ) (Պետական գեղարվեստական հրատարակչություն, Մոսկվա, 1956-1958) և առաջին հատորի նախաբանի հեղինակը (Ֆեոդոր Դոստոևսկի։ Ստեղծագործությունների ժողովածու տաս հատորով։ Հատոր առաջին։ 1846-1848 թվականների ստեղծագործություններ։ Պետական հրատարակչություն, Մոսկվա, 1956), Վիսարիոն Բելինսկու (1953-1956) ստեղծագործությունների լիակատար ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ, Մաքսիմ Գորկու ստեղծագործությունների լիակատար ակադեմիական ժողովածուի տեքստաբանական հանձնաժողովի նախագահ։ 1952 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ա.Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժինը։ Նրա ղեկավարությամբ և խմբագրությամբ լույս են տեսել «Տեքստաբանության հարցեր» չորս ժողովածուները, իսկ 1962 թվականին՝ «Տեքստաբանության հիմունքներ» ժողովածուն (Մոսկվա, 1962)։

Նա մահացել է Մոսկվայում 1979 թվականի ապրիլի 11-ին։ 1982 թվականին Նեչաևայի արխիվը նրա որդու՝ դաշնակահար Դմիտրի Բլագոյի կողմից տեղափոխվեց Վլադիմիր Լենինի անվան գրադարան և այժմ գտնվում է ՌՊԳ-ի ձեռագրերի բաժնում։ Արխիվում գտնվող փաստաթղթերի թվում է Ֆեոդոր Դոստոևսկու թոռան նամակագրությունը Անդրեյ Ֆեդորովիչ Դոստոևսկու հետ, որի հետ Նեչաևան երկարամյա բարեկամական կապեր է ունեցել։

Գրքեր խմբագրել

Նեչաևայի չորս հատորանոց մենագրությունը Բելինսկու մասին (առաջին հատորն արժանացել է Բելինսկու ակադեմիական մրցանակի)։

  • В. Г. Белинский: Начало жизненного пути и литературной деятельности: 1811—1830. (Изд-во Академии Наук СССР, 1949)
  • В. Г. Белинский: Учение в университете и работа в «Телескопе» и «Молве»: 1829—1836. (Изд-во Академии Наук СССР, 1954)
  • В. Г. Белинский: Жизнь и творчество: 1836—1841. (Изд-во Академии Наук СССР, 1961)
  • В. Г. Белинский: Жизнь и творчество: 1842—1848. (Изд-во «Наука», 1967)

Ստեղծագործություններ Դոստոևսկու մասին

  • Нечаева В. С. В семье и усадьбе Достоевских. — М.: Соцэкгиз, 1939. — С. 36. — 158 с.
  • Ранний Достоевский 1821—1849. (Изд-во «Наука», 1979)
  • Журнал М. М. и Ф. М. Достоевских «Время» 1861—1863. (Изд-во «Наука», 1972)
  • Журнал М. М. и Ф. М. Достоевских «Эпоха» 1864—1865. (Изд-во «Наука», 1975)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Фрагменты переписки В. С. Нечаевой и А. Ф. Достоевского — в кн.: «Встречи с книгой», вып. 2 (М., «Книга», 1984. С. 216—240: «Снова Достоевский»: В. С. Нечаева — К портрету Андрея Федоровича Достоевского — внука писателя; Из писем А. Ф. Достоевского к В. С. Нечаевой).
  • Две главы из автобиографической книги В. С. Нечаевой «Мой труд многолетний…» (с предисловием её сына Д. Д. Благого) были опубликованы в Альманахе библиофила (вып. XI, М., «Книга», 1981).
  • Запись о В. С. Нечаевой в Книге памяти РГБ:
  • «Нечаева Вера Степановна, 1895 г. р. В Библиотеке — с 15 дек 1931 г., гл. библиотекарь отдела рукописей, зав. Музеем Ф. М. Достоевского. Отчислена с 1 авг. 1941 г. в связи с отъездом из Москвы». (Книга памяти Российской государственной библиотеки. Сост. Л. М. Коваль. М., 1995).

Արտաքին հղումներ խմբագրել