Վերա Խոլոդնայայի հուշարձան

Վեռա Խոլոդնայայի հուշարձան (ռուս.՝ Па́мятник Ве́ре Холо́дной), համր կինոյի դերասանուհի Վերա Խոլոդնայայի բրոնզե հուշարձանը, որը կանգնեցվել է Օդեսայում (Պրեոբրաժենսկայա փողոցում՝ Մայր տաճարի հրապարակի մոտ)։

Picto infobox architecture.png
Վերա Խոլոդնայայի հուշարձան
Украина (Україна), обл.Одесская (обл.Одеська), Одесса (Одеса), р-н Приморский, ул.Преображенская,25, памятник Вере Холод - panoramio.jpg
'
Map
Map
Կոորդինատներ46°28′56″ հս․ լ. 30°43′55″ ավ. ե.HGЯO

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2003 թվականին, Քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ, որը Օդեսայում նշվում է սեպտեմբերի 2-ին։ Հուշարձանի բացմանը ներկա է գտնվել դերասանուհու թոռնուհին՝ Լյուդմիլա Իվանովնա Սոկոլովան։ Մոնումենտալ կոմպոզիցիան իրենից ներկայացնում է Վերա Խոլոդնայայի մարդկային հասակով բրոնզե արձանը, որը տեղադրված է բեմի տեսքով բարձր պատվանդանին։ Հուշարձանը ստեղծել է օդեսացի քանդակագործ Ալեքսանդր Տոկարևը, որը մի շարք փոքր քանդակների հեղինակ է, որոնք զարդարում են Օդեսայի փողոցներն ու պուրակները[1]։

Հուշարձանի հեղինակների ցուցակ

Վերա Խոլոդնայայի բրոնզե արձանը ձուլվել է Կիևի «Художник» մասնագիտացված ստեղծագործական ասոցիացիայում։ Սկզբում դերասանուհու ոտքերի տակ դրված է եղել բրոնզե ծաղկեփունջ[1]։ Վանդալները բազմիցս ոչնչացրել են կոմպոզիցիայի այս մանրամասնությունը, մի քանի անգամ գողացված բրոնզե ծաղիկները փոխարինվել են նորերով, բայց դրանք նորից անհետացել են[2]։

Հուշարձանը կանգնեցվել է դերասանուհու մահվան վայրում, որտեղ գտնվել է հետագա տարիներին քանդված Պապուդովի տան թևաշենքը։ Այդտեղ դերասանուհին բնակվել է մահից առաջ[1]։

Տես նաևԽմբագրել

Քանդակագործ Ալեքսանդր Տոկարևի կողմից ստեղծված մյուս հուշարձանները, որոնք տեղադրված են Օդեսայում`

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Бронзовая королева экрана» (ռուսերեն)։ Информационный городской портал «Одесская жизнь»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 2012-11-08 
  2. «В Одессе у памятника Вере Холодной второй раз оторвали бронзовый цветок» (ռուսերեն)։ Сегодня.ua։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 2012-11-08