Պուշկինի հուշարձան (Օդեսա)
Պուշկինի հուշարձան, հուշարձան-քանդակ Ուկրաինայի Օդեսա քաղաքի Պուշկինի անվան փողոցում[1]։ Նվիրված է ռուս նշանավոր գրող Ալեքսանդր Սերգեյի Պուշկինին։ Այն Օդեսայում Պուշկինի երկրորդ հուշարձանն է։
![]() | |
տեսակ | հուշարձան |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | բրոնզ |
գտնվում է | historical city centre of Odesa? |
քաղաք | Օդեսա և Prymorskyi Raion? |
պատկերված են
| |
![]() |
Առաջացման պատմությունԽմբագրել
Հուշարձանը կանգնեցվել է Ա․ Պուշկինի ծննդյան 200-ամյակին նվիրված քաղաքային միջոցառումների շրջանակներում։ Բանաստեղծի բրոնզե քանդակը որոշվել է կանգնեցնել այն շենքի մոտ, որտեղ գտնվում է Օդեսայում Պուշկինի թանգարանը։ Թանգարանն իր հերթին գտնվում է նախկին "Հյուսիսային" (ֆր.՝ Du Nord) հյուրանոցի շենքում, այն պատկանում էր Կ․ Սիկարին․ 1823 թ․ հուլիսին իր՝ Օդեսա այցի ժամանակ Պուշկինը կանգ է առել այնտեղ, ինչից հետո ապրել 1 ամիս։
Բրոնզե արձանը քանդակել է օդեսաբնակ քանդակագործ Ալեքսանդր Տոկարևը, ով հեղինակել է Օդեսայում տեղակայված բազում փոքրամասշտաբ արձաններ։
Հուշարձանի նկարագրությունԽմբագրել
Արձանը պատկերում է Պուշկինին որպես հոտնկայս, նրբագեղ, նորաոճ երիտասարդ (Օդեսա ժամանելու պահին Պուշկինն ընդամենը 24 տարեկան էր)։ Նա ֆրակ և բաճկոն է կրում, վզին գլխակապ կա, գլխին՝ ցիլինդր, իսկ ձեռքում՝ ձեռնափայտ։ Հուշարձանը տեղակայված է ոչ թե պատվանդանի, այլ բրոնզե սկավառակի վրա, որը գտնվում է մայթից աննշան բարձրության վրա։ Սա, ինչպես նաև արձանի՝ մարդկանց հասակին մոտ բարձրությունը, այն ավելի մոտ է դարձնում դիտողին, վերջինս, կարծես, Պուշկինի հետ նույն մակարդակին է դառնում։
Տեղակայման պահից սկսած բրոնզե Պուշկինի ձեռնափայտը երեք անգամ վանդալների զոհ է դարձել․ այն գողացել են անհայտ անձինք։ 2009 թ հունիսի 6-ին՝ բանաստեղծի ծննդյալ 210-ամյակին, Օդեսայի "Դոզոր" հասարակական կազմակերպությունը բանաստեղծին նոր ձեռնափայտ "նվիրեց"․ այն պատրաստված է ոչ թե բրոնզից, այլ պողպատից և 5 տարբեր ամրացման եղանակով է միացված արձանին։ Այդ օրվանից ևեթ ձեռնափայտը չի գողացվել[2][3]
Տե՛ս նաևԽմբագրել
Օդեսայում տեղակայված Ալեքսանդր Տոկարևի հեղինակած այլ հուշարձանների թվում են։
- Ուտյոսովի հուշարձան
- Նավաստու կնոջ արձան
- Գոցմանի հուշարձան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Пилявский В.А. Здания, сооружения, памятники Одессы и их зодчие. — 2-е изд. — Одесса: Optimum, 2010. — 276 с. — ISBN 978-966-344-377-5.
- ↑ «ДОЗОР» поздравил Пушкина(рус.). Дозор. Проверено 10 сентября 2012. 30 октября 2012 года.
- ↑ В Одессе Пушкину опять вернули трость Archived 2013-05-25 at the Wayback Machine.(рус.). reporter.com.ua. Проверено 10 сентября 2012. 30 октября 2012 года.