Վերա Լեոնիդովնա Բիրյուկովա (ռուս.՝ Вера Леонидовна Бирюкова, ապրիլի 11, 1998(1998-04-11), Օմսկ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։

Վերա Բիրյուկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Вера Бирюкова
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 11, 1998(1998-04-11) (26 տարեկան)
Ծննդավայր՝Օմսկ, Ռուսաստան
169 սանտիմետր
Քաշ՝48 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Վերա Բիրյուկովան ծնվել է 1998 թվականի ապրիլի 11-ին Օմսկում։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է հինգ տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Նատալյա Գլեմբան։ Վերա Բիրյուկովան սովորել է Օմսկի № 61 և 125 դպրոցներում (սպորտային թեքումով)։ Մարզիչները եղել են Օքսանա Կուրգանսկայան, Ելենա Արայսը[2], Վերա Շտելբաումսը։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի գավաթակիր Օմսկի հավաքականի կազմում – 2013
  • 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն խմբային վարժություններում – ոսկի
  • Աշխարհի գավաթի էտապ Կազան 2016 – ոսկի (բազմամարտ), ոսկի (օղակներ և գուրզեր), արծաթ (ժապավեններ)
  • Աշխարհի գավաթի էտապ Բաքու 2016 – ոսկի (բազմամարտ), ոսկի (օղակներ և գուրզեր), արծաթ (ժապավեններ)
  • Ամառային օլիմպիական խաղեր 2016 – ոսկի (բազմամարտ)

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամքի և նպատակասլացության համար[3]
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2016)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ПРИКАЗ «О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ „ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  2. Елена Арайс: «Хотелось бы и в Токио плакать от радости»
  3. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Министр обороны встретился с армейскими спортсменами-триумфаторами Олимпийских игр в Рио

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Բիրյուկովա» հոդվածին։