Վերածնված Հայաստան (քանդակ, Երևան)

«Վերածնված Հայաստան» քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, տեղադրվել է 1985 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վերածնված Հայաստան

«Վերածնված Հայաստան» քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/210
Համայնք Կենտրոն
Գտնվում է Օղակաձև զբոսայգում
Բարձրություն 5 մ
Քանդակագործ(ներ) Խորեն Տեր-Հարության
Հիմնադրում 1985
Նյութ տուֆ, պատվանդանը` բազալտ
Շինարարության ավարտ դեկտեմբերի 13, 1985
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է Արթիկի կարմրավարդագույն տուֆից, պատվանդանը բազալտ է, բարձրությունը 5 մետր է։ Հուշարձանը կազմված է երեք ֆիգուրներից՝ մայրը իր որդու և դստեր հետ, որը խորհրդանշում է ժողովրդի հավերժությունը։ «Վերածնված Հայաստան» քանդակի բացումը տեղի է ունեցել 1985 թվականի դեկտեմբերի 13-ին, Օղակաձև զբոսայգում, ներկայիս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9