Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերածնունդ (այլ կիրառումներ)

«Վերածնունդ» (անգլ.՝ Revival), Սթիվեն Քինգի հիսունութերորդ վեպը[1], որն առաջին անգամ թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին[2]՝ Scribner's հրատարակչության կողմից։ «Վերածնունդը» 2014 թվականին Քինգի գրած երկրորդ վեպն է[1]։

Վերածնունդ
Revival
Առաջին հրատարակության շապիկ
ՀեղինակՍթիվեն Քինգ
ՏեսակԿոշտ կազմ
ԺանրՍարսափ
Միստիկա
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Նկարագրում էՆոր Անգլիա
Էջեր405
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀրատարակիչWolf?
Հրատարակման տարեթիվՆոյեմբերի 11, 2014
ԳՄԴ978-1476770383

Սյուժե խմբագրել

Մեն նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում իր կնոջ և փոքր երեխայի հետ ժամանում է Չարլզ Ջեյկոբս անունով մի քահանա։ Գլխավոր հերոսը, ում կողմից պատմվում են իրադարձությունները, վեցամյա Ջեյմի Մորթոնն է, ով ապրում է բազմազավակ ընտանիքում։ Քաղաքի բոլոր բնակիչները սիրում են բարի Չարլզին, ով հետաքրքրված է էլեկտրականությամբ, ինչպես նաև նրա կնոջն ու երեխային։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ կինն ու որդին մահանում են սարսափելի ավտովթարից։ Սուրբ Ջեյկոբսը մեծ ցավ է ապրում՝ իմանալով հարազատների մահի մասին և հիասթափվում Աստծուց։ Նա պատարագի ժամանակ մեղադրողական ճառ է արտասանում կրոնի և Աստծո դեմ։ Դրա պատճառով նրան հանում են իր ծառայությունից, և նա հեռանում է քաղաքից՝ նախապես զրուցելով Ջեյմիի հետ։

Ջեյմին մեծանում է երաժիշտ դառնալու ցանկությամբ և մտնում է դպրոցական ռոք խմբի կազմի մեջ, որտեղ ձեռք է բերում կախվածություն թմրանյութից և հանդիպում իր առաջին սիրուն՝ Աստրիդին։ Վերջինիս հետ շարունակական հարաբերություններից հետո նրանք բաժանվում են։ Արդեն բավականին հասունանալով, նա սկսում է պարբերաբար օգտագործել հերոին և ամեն անգամ ընդունում ավելի մեծ չափաբաժին։ Մի անգամ տոնավաճառում նա գրեթե կորցնելով գիտակցությունը՝ հանդիպում է մի մարդու, որի մեջ նա տեսնում է Չարլզին։ Ջեյմին ուշագնաց է լինում և արթնանում արդեն նախկին քահանայի տանը։ Ջեյկոբսը նրան է պատմում իր ապրած կյանքը և այն մասին, թե ինչքան լուրջ է խորացել էլեկտրականության մեջ, որն իր պատկերացմամբ գրեթե աստվածային է։ Նա իր «գաղտնի էլեկտրականության» շնորհիվ Ջեյմիին փրկում է թմրամոլությունից և նրանք բաժանվում են։

Արդյունքում Ջեյմիին հետապնդում են կողմնակի ազդեցություններ, այդ թվում նաև հալյուցինացիաներ, որ նա իբրև սուր առարկաներով ծակծկում է իրեն, որպեսզի հերոին ներարկի, ինչպես նաև տարօրինակ ու սարսափելի երազներ, որտեղ նա տեսնում էր իր ընտանիքի մահացած անդամներին։ Այս ամենը հանգեցնում է այն բանին, որ Ջեյմին սկսում է հետաքննություն և բացահայտում է, որ մյուսները, որոնք բուժվել են Ջեյկոբսի կողմից, նույնպես տառապում են կողմնակի ազդեցություններից, որոնք որոշ դեպքերում բերում են ինքնասպանության։

Մի քանի տասնամյակ անց Ջեյկոբսն էլեկտրոնային փոստի միջոցով կապվում է Ջեյմիի հետ և ցույց տալիս մի նամակ, որը գրվել է Աստրիդի կողմից քահանային՝ իրեն բուժելու խնդրանքով։ Նրա մոտ թոքերի ուռուցք է։ Ջեյկոբսը խոստանում է բուժել նրան, բայց միայն այն պայմանով, որ Ջեյմին դառնա իր անձնական օգնականը վերջին փորձարկման ժամանակ։ Ջեյմին դժկամորեն համաձայնում է, բայց միայն իր առաջին սիրեցյալի համար։

Ջեյմին և Աստրիդի ընկերուհի Ջեննին (ով ինչպես վերջում պարզվում է նրա օգնականն է) օգնում են Ջեյկոբսին պատրաստվել վերջնական էքսպերիմենտին։ Ջեյկոբսը վերջացրել է իր «գաղտնի էլեկտրականության» աշխատանքները, ամենակարող էներգիայի աղբյուրը, որն օգտագործվում է իր կողմից երկար տարիներ իրականացվող հրաշալի բուժումներում։ Հիմա Ջեյկոբսը պարտավոր է օգտագործել այդ էներգիայի մասսայական ալիք և ուղարկել այն մահացու հիվանդ կնոջ վրա, ում անունն է Մերի Ֆեյ, ով տեղափոխվել է իր լաբորատորիա։

Էքսպերիմենտը տեղի չի ունենում այնպես, ինչպես պատկերացնում էր Ջեյկոբսը։ Վերակենդանացած Մերի Ֆեյն իրոք դառնում է դուռ դեպի ոչ երկրային կյանք, սակայն ի դժբախտություն Ջեյմիի և Ջեյկոբսի, այնտեղ չկա քահանաների համար դրախտ, ոչ էլ դժոխք մեղսավորների համար։ Դրա փոխարեն բոլորին սպասվում է նույն ճակատագիրը՝ խառնաշփոթ, որտեղ բոլոր մարդիկ ծառայում են զզվելի արարածների, որոնց ղեկավարում է Թագուհին, ով ունի մեծ մրջյունի տեսք։ Ջեյկոբսը մահանում է ուժեղ էլեկտրահարությունից, իսկ Թագուհին փորձում է դուրս գալ արտաքին աշխարհ և հարձակվել Ջեյմիի վրա, սակայն նա սպանում է կենդանացած Մերի Ֆեյին և վերջ դնում այդ ամենին։

Ավելի ուշ, այն մարդիկ, ովքեր բուժվել են Ջեյկոբսի կողմից, խելագարվում են և սպանում իրենց և ուրիշներին։ Նրանց թվում է նաև Աստրիդը, ով սպանում է իր օգնականին և իրեն։ Ջեյմին, ով ողջ է մնում Ջեյկոբսի բուժումից հետո, մնում է հակադեպրեսանտների հույսին։ Նա գիտի, որ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում, նա միևնույնն է մեռնելու է և ընկնելու Թագուհու մոտ։

Գրման պատմություն խմբագրել

Վեպի մասին Քինգի կողմից առաջին ակնարկն արվել է 2013 թվականի հունիսի 20-ին, երբ նա որպես նոր դուրս եկող «Գմբեթի տակ» հեռուստասերիալի գովազդ՝ տեսազրույց էր անում իր ընկերների հետ։ Զրույցի ընթացքում գրողն ասաց, որ իր նոր՝ «Վերածնունդ» վեպի կեսն արդեն գրել է[3]։ Վեպի մասին պաշտոնապես հայտարարվեց 2014 թվականի փետրվարի 12-ին[4]։ Վեպի մի հատված ներառված էր Քինգի «Բժիշկ Քուն» ստեղծագործության տպագրված հրատարակության վեջնամասում, որը լույս էր տեսել 2014 թվականի հունիսի 10-ին (ԳՄԴ 978-1451698855)[5]։

«Rolling Stone» ամսագրի հարցազրույցին Քինգը նշեց, որ «Վերածնունդը» ոգեշնչված է Արթուր Մեյքենի «Մեծ Աստծո թաթը» և Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյն» ստեղծագործություններից։ Ինչպես Քինգի մյուս վեպերը, այս մեկի մտահղացումը նույնպես նրան հետապնդում էր դեռևս մանուկ հասակից[6]։

Կարծիքներ խմբագրել

«Վերածնունդը» հիմնականում ստացավ դրական գնահատականներ, ներառյալ այն փաստը, որ շատ քննադատներ այն նմանեցրեցին սարսափ ժանրի դասական ստեղծագործությունների՝ ինչպիսիք են Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնը» և Արթուր Մեյքենի «Մեծ Աստծո թաթը», ինչպես նաև կոսմիկ-սարսափ ժանրի հեղինակ Հուարդ Ֆիլիպս Լովքրաֆթի գրքերը։ 2015 թվականի հուլիսին «Վերածնունդը» Goodreads կայքում 5 բալից ստացել էր 3,76[7]՝ հիմնվելով 35,517 գնահատականների վրա, իսկ Barnes & Noble կայքում գնահատվելով 209 քննադատների կողմից՝ ստացավ 3,5 միավոր[8]։

Նյու Յորք Թայմսի Դենիել Տրուսոնին «Վերածնունդը» նկարագրեց այսպես, «մաքուր Սթիվեն Քինգ․․․ «Վերածնունդը» կարդալիս զգում ես, որ վարպետ հեքիաթասացը ժամանակ ունի պատմելու իր կյանքի մասին»։ Տրուսոնին նշեց նաև, որ գիրքը լցված է բարձր և ցածր մշակութային ակնարկներով։ Ի հավելումն «Աստվծաշնչի» և «Ֆրանկենշտեյնի», գիրքն ուղիղ կապեր ունի Մենլո Պարկի, Դեն Բրաունի «X փաստաթղթերը», «Մոռացված գրքեր» ստեղծագործությունների հետ, որոնք այրվել են Կաթոլիկ եկեղեցու կողմից[9]։

Վաշինգտոն Փոստի խմբագիր Էլիզաբեթ Հենդը նույնպես բարձրաձայնեց «Վերածննդի» ոգեշնչման աղբյուների մասին։ «Քինգի արձակը միշտ վերջում պայթում է, ներառելով ժամանակակից ռեալիզմը և կոսմիկ-սարսափը»[10][11]։

Ուրիշ ստեղծագործությունների հետ կապ խմբագրել

  • Ջեյմի Մորթոնի հետ խոսակցության ժամանակ Չարլզ Ջեյկոբսը հիշեցնում է այն մասին, որ նա աշխատել է «Ջոյլենդ» զվարճանքի այգում, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինայի ափամերձ շրջաններում և այժմ փակ է։ «Ջոյլենդ» այգին նկարագրված է Քինգի «Երջանկության երկիր» վեպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Սթիվեն Քինգի «Վերածնունդը», կարծիքներ։ Սթիվեն Քինգը վերադառնում է սարսափ ժանրին(անգլ.) // The Guardian. — 2014.
  2. Սթիվեն Գինգ - «Վերածնունդ»(անգլ.) // Rolling Stone. — 2014.
  3. «Գմբեթի տակ - Ուղիղ կապ Սթիվեն Քինգի հետ» (անգլերեն). CBS Corporation. 2013 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  4. «Վերածնունդը պաշտոնապես հայտարարվեց». StephenKing.com. The official web site. (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  5. Սթիվեն Քինգ «Բժիշկ Քուն». — Gallery Books, 2014. — ISBN 978-1451698855
  6. http://www.rollingstone.com/culture/features/stephen-king-exclusive-read-an-excerpt-from-new-book-revival-20141027
  7. https://www.goodreads.com/book/show/20926278-revival?ac=1
  8. http://www.barnesandnoble.com/w/revival-stephen-king/1118624685?ean=9781476770390
  9. http://www.nytimes.com/2014/11/23/books/review/stephen-kings-revival.html
  10. http://www.washingtonpost.com/entertainment/books/book-review-revival-by-stephen-king/2014/11/10/bf86b506-668e-11e4-836c-83bc4f26eb67_story.html
  11. http://www.theguardian.com/books/2014/nov/16/revival-stephen-king-review-best-opening-he-has-ever-written

Արտաքին հղումներ խմբագրել