Վերադարձ (ռուս.՝ Возвращение), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1980 թվականին ռեժիսոր Վլադիմիր Տարասովի կողմից Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։ Ֆիլմի խորհրդատուն Ալեքսեյ Լեոնովն է։

Վերադարձ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրգիտական ֆանտաստիկա և պրիտչա
ՌեժիսորՎլադիմիր Տարասով
ՍցենարիստQ70252752?
ՀնչյունավորումԱլեքսանդր Կայդանովսկի, Վասիլի Լիվանով և Victor Balashov?
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1980

Սյուժե խմբագրել

Երկիր-Յուպիտեր–8-Երկիր թռիչք կատարած «Վալդայ Տ–614» տիեզերանավը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ինքնաբերական վայրէջքն անհնար է։ Տիեզերանավի օդաչու տիեզերագնաց Պլատոնովին ղեկավարման կենտրոնից հրահանգ է տրվում լավ հանգստանալ վայրէջքից առաջ։

Նշանակված ժամին օդաչուն չի արթնանում, և նրան արթնացնելու բոլոր փորձերը ձախողվում են։ Տիեզերանավը անդառնալիորեն գնում է կործանման։ Թռչքի ղեկավարներին անսպասելիորեն խորհուրդ են ստանում տիեզերագնացի պապիկից։ Նա խորհուրդ է տալիս թռիչքի ուղղությունը փոխել այնպես, որ տիեզերանավն անցնի հարազատ գյուղի տան վրայով։ Մանկության ծանոթ ձայներն արթնացնում են օդաչուի քնած գիտակցությունը, և նա հաջողությամբ իջեցնում է տիեզերանավը։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Բ․ Ռյախովսկի
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Տարասով
  • Բեմադրող նկարիչ՝ Նիկոլայ Կոշկին
  • Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
  • Խորհրդատու՝ Ալեքսեյ Լեոնով
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
    • Ալեքսեյ Բուկին
    • Ալեքսանդր Մազաև
    • Վլադիմիր Պալչիկով
    • Ա․ Ելիզարով
  • Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
  • Տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
  • Դերերը հնչյունավորել են՝

Մուլտֆիլմում օգտագործվել են հատվածներ Գուստավ Մալերի 5-րդ սիմֆոնիայից։

Մրցանակներ խմբագրել

1981 - Վիլնուսի 14–րդ Համամիութենական կինոփառատոնին «Վերադարձ» մուլտֆիլմին շնորհվել է պատվավոր դիպլոմ[1]։

Քննադատություն խմբագրել

  Նաև հաջորդ` «Վերադարձ» ֆիլմում Վ․ Տարասովը շարունակում է իր ստեղծագործության հիմնական գիծը, այն է՝ գիտաֆանտաստիկ խնդրի քննարկումն այն հատուկ դիտանկյունից, որը նրան հնարավորություն է տալիս դիպչել ժամանակակից մարդու հոգևոր աշխարհին տարբեր ասպեկտների։
- Ս. Ասենին[2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83
  2. Асенин С.В. Пути советской мультипликации Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир мультфильма» 3d-master.org

Արտաքին հղումներ խմբագրել