Վենդի Մակելրոյ (1951[1][2], Կանադա ), կանադական անարխիզմ-ինդիվիդուալիստ և ֆեմինիստ։ Կառլ Ուոթերի և Ջորջ Սմիթի հետ համատեղ հանդիսանում է «The Voluntaryist» պարբերականի հիմնադիրներից (1982 թ.)։

Վենդի Մակելրոյ
Դիմանկար
Ծնվել է1951[1][2]
ԾննդավայրԿանադա
Քաղաքացիություն Կանադա
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունգրող
 Wendy McElroy Վիքիպահեստում

Քաղաքական հայացքներ

խմբագրել

Սեքսուալ ազատականության

խմբագրել

Ֆեմինիստների շրջանում նա իրեն նույնականացնում է որպես սեքսուալ-ազատական, պաշտպանում է պոռնոգրաֆիայի հասանելիությունը և քննադատում պոռնոգրաֆիայի դեմ պայքարը[3]։ Նա նաև հանդես է գալիս «բարքերի քաղաքականության» խիստ քննադատությամբ, մասնավորապես դպրոցներում վարքի կանոնների ներմուծման, որը նա համարում է «բավական լայն և աղավաղված», ինչը խոչընդոտում է հետազոտել խնդիրն անհրաժեշտ չափով պատասխանատուի որոշումներ կայացնելու համար[4]։

Կապիտալիզմ և կառավարություն

խմբագրել

Բացատրելով կապիտալիզմի նկատմամբ իր դիրքորոշումը[5]՝ նա նշում է, որ «ունի անձնակն նախընտրություններ կապիտալիզմի նկատմամբ՝ որպես առավել արդյունավետ, արդար և բանական տնտեսական համակարգ աշխարհում», բայց նաև ընդունում է, որ ազատ շուկան թույլ է տալիս օգտագործել հաջողությամբ այլ համակարգեր ևս։ Նա պնդում է, որ կցանականար հասարակություն «ոչ թե պարտադիր կապիտալիստական, այլ ազատ-շուկայական համակարգով, որում յուրաքանչյուրը կարող է ազատորեն ընտրել, անել այն, ինչ ցանկանում է իր աշխատանքի պրոդուկնտների հետ»։ Այս կերպ նա իրեն անվանում է ոչ թե կապիտալիստական, այլ «ազատ շուկայական»[5]։

Նրա խոսքով՝ ի շնորհիվ Ռոտբարդի «Man, Economy, and State: A Treatise on Economic Principles» գրքի, նրա հետ կատարվել է «նվազագույն իշխանության քարոզչից ամբողջական վերափոխում անարխիկ-անհատական ավանդույթի ցմահ կողմնակցի»[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենդի Մակելրոյ» հոդվածին։