Վելորի Քերի
Վելորի Քերի (անգլ.՝ Valorie Curry, փետրվարի 12, 1986, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմում Շարլոտայի, «Հետևորդները» սերիալում՝ Էմմի Հիլի և «Detroit: Become Human» տեսախաղում Քերի անդրոիդի դերով։
Վելորի Քերի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան և Sonora High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Կյանք և կարիերա
խմբագրելՔերին ծնվել է Օրինջ շրջանում ( Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ 2004 թվականին ավարտել է Կալիֆոռնիա նահանգի Լա Հաբրա քաղաքում գտնվող Sonora High School միջին դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է California State University Fullerton, որտեղ ստացել է թատերական արվեստի բակալավրի աստիճան։ Նա աշխատել է The Second City և Phantom Projects թատերախմբերում[1]։
2005 թվականին որպես հրավիրված աստղ նկարահանվել է «Վերոնիկա Մարս» սերիալում։
2010 թվականին մասնակցել է Quantic Dream ստուդիայի «Կարա» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի ստեղծմանը[2]։ Վելորին խաղացել է անդրոիդի դեր, որը սովորել է զգալ։
2012 թվականին նկարահանվել է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմում, որտեղ մարմնավորել է քոչվոր վամպիր Շարլոտայի դերը։ Նույն թվականին նկարահանվել է Blink-182 խմբի «After Midnight» տեսահոլովակում[3]։
2013-2014 թվականներին խաղացել է Fox հեռուստաալիքի «Հետևորդները» սերիալի գլխավոր դերերից մեկը[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005-2006 | ս | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Jane Kuhne |
2011 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Հանա Մաքրեյ |
2011 | ֆ | Ես սիրում եմ քեզ խենթի պես | I Love You Like Crazy | Մելոդի |
2011 | ս | Պայծառատես | Psych | Ռոզ Մարի Ֆերոու |
2012 | հխ | Կարա | Kara | Կարա |
2012 | ֆ | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 | Twilight Saga: Breaking Dawn — Part 2 | Շարլոտա |
2013 | ֆ | Մթնելուց հետո | After Darkness | Margot |
2013-2014 | ս | Հետևորդները | The Following | Էմմա Հիլ |
2015-2016 | ս | Ստի օթևան | House of Lies | Քելսի |
2016 | ֆ | Ամերիկյան հովվերգություն | American Pastoral | Ռիտա Քոեն |
2016 | ֆ | Կախարդը Բլերից | Blair Witch | Թալիա |
2018 | հխ | Դեթրոյթ․ դառնալ մարդ | Detroit: Become Human | Քերա |
2017-2018 | ս | Տիկ | The Tick | Դոթ Էվերեսթ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Biography Valorie Curry»». imdb.com. 2014 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ ««Quantic Dreams PS3 Kara Behind the Scenes»». youtube.com. 2012 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ ««blink-182 - After Midnight»». youtube.com. 2014 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ ««http://posledovateli.com»». posledovateli.com. 2014 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելորի Քերի» հոդվածին։ |