Վեդիական բնդեռ

միջատների տեսակ
Վեդիական բնդեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Թերթիկաբեղավորներ (Melolonthidae)
Ցեղ Tanyproctus
Տեսակ Վեդիական բնդեռ (T. vedicus)
Միջազգային անվանում
Tanyproctus vedicus

Վեդիական բնդեռ (լատին․՝ Tanyproctus vedicus), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ձվաձև, խիստ ուռուցիկ, թույլ փայլ ունեցող մարմնով և 6-9 մմ երկարությամբ ոչ մեծ բզեզ է։ Գունավորումը բաց կարմրագորշագույնից մինչև մուգ գորշագույն է։ Գերակշռում են մուգ գունավորված առանձնյակները[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Տարածված է Վեդի քաղաքի արևմտյան մասերում և Ուրծի լեռնաշղթայի հարավային լանջում՝ Սուրենավան գյուղի մոտ[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է օշինդրի գերակայությամբ քարքարոտ կիսաանապատներում։

Բզեզները հանդիպում են մայիսի երկրորդ և հունիսի առաջին կեսերին, իսկ թռիչքը ցերեկն է։ Երեկոյան հաճախ նստում են օշինդրի և այլ խոտաբույսերի թփերի գագաթներին[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը բարձր է, կարճաժամկետ դիտումներով պայմանավորված փոփոխության միտումները հաստատված չեն։

Սպառնացող վտանգ է համարվում անասունների չկարգավորված արածեցման հետևանքով էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդիական բնդեռ» հոդվածին։