Վարվառա Անդրեևսկայա (ռուս.՝ Варвара Павловна Андреевская, 1848[1][2] - ոչ վաղ քան 1916 կամ 1915[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մանկագիր։

Վարվառա Անդրեևսկայա
Դիմանկար
Ծնվել է1848[1][2]
Մահացել էոչ վաղ քան 1916 կամ 1915[3]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմանկագիր, գրող և թարգմանչուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է սպայի ընտանիքում, մանկուց շատ է կարդացել, լավ գիտեր գրականություն, հետաքրքրված էր Ռուսաստանի պատմությամբ։

Ստեղծագործություն խմբագրել

1884 թվականից սկսել է գրել պատմական թեմատիկայով փոքր պատմվածքներ՝ հրատարակելով դրանք «Երիտասարդ Ռուսաստան» ամսագրում։ Հրապարակված առաջին պատմվածքը եղել է «Մենշիկովի անկումը»։

1889 թվականից սկսել են լույս տեսնել նրա` երեխաների համար նախատեսված գրքերը, որոնցից շատերը բազմիցս վերահրատարակվել են։ Դրանցից էին «Դայակի հեքիաթները» (1889), «Արշալույս» (1890), «Զանգակ» (1890), «Երեխաների աշխարհ» (1890) և այլն։

Հատկապես հանրաճանաչ էին մանկական պատմական գրքերը, որտեղ Ռուսաստանի պատմության իրադարձությունները պատմվում էին պարզ լեզվով[4]։

1900 թվականի հանրագիտարանում Վ. Անդրեևսկայի մասին ասվում է.

  Անդրեևսկայայի` գեղեցիկ հրապարակված և առատորեն պատկերազարդված գրքերը մեծ հաջողություն են ունեցել երեխաների շրջանում... չնայած որ Անդրեևսկայային չեն բարձրացրել միջին գրողի կարգավիճակի, որը գրում է հարթ, «բարոյախրատական և կոկիկ»[5]։  

Նրա «Սինոփսի ճակատամարտը» պատմվածքն ընդգրկել է Լև Տոլստոյի «Սևաստոպոլի պաշտպանության պատմվածքներ» ժողովածուի մեջ։

Վարվառա Անդրեևսկայան 1896 թվականին ռուսերեն է թարգմանել Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» և Շիլլերի «Վիլհելմ Տելլ» գրքերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Андреевская, Варвара Павловна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 114. — 956 с.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  4. Белодубровский Е. Б. Андреевская Варвара Павловна // Русские писатели. 1800—1917. Биографический словарь. — М.: Советская энциклопедия, 1989. — Т. 1. — С. 71.
  5. Большая энциклопедия / Под ред. С. Н. Южакова и П. Н. Милюкова. — Лейпциг; Вена; СПб., 1900. — Т. 1. — С. 624.

Գրականություն խմբագրել

  • Лемке М. Что читать детям.― СПб., 1910. С. 29

Արտաքին հղումներ խմբագրել