Վարոս Վաղարշակի Փինաջյան (1909, դեկտեմբերի 17, Կարս - 1994), շինարարական մեխանիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1959ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Վարոս Փինաջյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1909(1909-12-17)
Մահացել է1994(1994)
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լենինգրադի հաղորդակցման ուղիների ինժեներների ինստիտուտը (19311947-1974 թվականներին աշխատել է Շինանյութերի և կառուցվածքների ԳՀԻ–ում (այժմ՝ Շինարարության և ճարտարապետության ԳՀԻ), որպես տնօրենի տեղակալ։ 1959 թվականից դասախոսում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1974 թվականից՝ կամուրջների, թունելների և ավտոճանապարհների ամբիոնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են ձողային համակարգերի տարրերի ամրության և կայունության պրոբլեմներին, կամրջաշինության մեջ միաձույլ երկաթբետոնի կիրառման, մետաղական կոնստրուկցիաների սեղմված տարրերի ամրության և դեֆորմացիայի հարցերին։ Փինաջյանի անմիջական մասնակցությամբ են նախագծվել և կառուցվել Մոսկվա–Գոնբաս, Ակմոլինսկ–Կարտալի երկաթուղային մայրուղիների կամուրջները, նախագծվել Երևանի «Դինամո» և «Հրազդան» մարզադաշտերը, Հրազդանի Մեծ կամուրջը, Գետառի և Հրազդանի նախալարված ամրաններով կամուրջները, Բյուրականի աստղադիտարանի պըտտվող գմբեթը և այլն։ 1974 թվականից՝ ԽՍՀՄ բարձրագույն ատեստավորող հանձնաժողովի շինարարական մեխանիկայի և կոնստրուկցիաների մասնագիտացված խորհրդի նախագահ։

Երկեր խմբագրել

  • Կամրջաշինության զարգացումը Սովետական Հայաստանում, Երևան, 1983 (համահեղինակ)։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարոս Փինաջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։