Վարոս Խաչատրյան
Վարոս Սարգսի Խաչատրյան (մայիսի 26, 1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1979):
Վարոս Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1933 (90 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1955) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1974) |
Աշխատավայր | Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ և ՀԱՊՀ |
Կենսագրություն խմբագրել
Վարոս Խաչատրյանը ծնվել է 1933 թվականի մայիսի 26-ին, Երևան քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1978-1981 թվականներին՝ էներգետիկայի ինստիտուտի տնօրեն, 1981-2001 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրական կայանների, ցանցերի և համակարգերի ամբիոնի վարիչ[1]։
Աշխատանքները վերաբերում են բարդ էլեկտրական համակարգերի կայուն և լավարկային ռեժիմների մաթեմատիկական մոդելների կառուցման և իրացման մեթոդներին, բաշխված պարամետրերով երկար էլեկտրական գծերի կայուն և անցումային ռեժիմների հաշվարկին։ Համահեղինակ է «էլեկտրաէներգետիկական համակարգերի օպտիմալ զարգացման մաթեմատիկական մոդելները և նրանց իրացումը» (2001) ուսումնական ձեռնարկի։
Երկեր խմբագրել
- Էլեկտրաէներգետիկական համակարգերի կայունացված ռեժիմների հաշվման և վերահաշվման մեթոդները, Երևան, 1997 (համահեղինակ)։
- Էլեկտրակայանների ավտոմատ կառավարման համակարգեր։ Ուս. ձեռնարկ, 1988 (համահեղինակ)[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Էլեկտրակայանների ավտոմատ կառավարման համակարգեր ։ Ուս. ձեռնարկ».(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարոս Խաչատրյան» հոդվածին։ |