Վարդգես Քալանթարյան

արձակագիր, հրատարակիչ, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդգես Սարգսի Քալանթարյան (մարտի 18, 1933(1933-03-18), Չորաթան, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 1992(1992-05-01), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, հրատարակիչ, խմբագիր։

Վարդգես Քալանթարյան
Ծնվել էմարտի 18, 1933(1933-03-18)
ԾննդավայրՉորաթան, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 1, 1992(1992-05-01) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունգրող, հրատարակիչ և խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Վարդգես Քալանթարյանը ծնվել է 1933 թվականի մարտի 18-ին Չորաթան գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ 1954 թվականին ավարտել է ՀՊՄԻ-ը։ 1954-1958 թվականներին դասավանդել է Երևանի տարբեր դպրոցներում, 1966-1981 թվականներին եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, 1981-1986 թվականներին՝ «Հայգիրք» վարչության պետ, 1986-1991 թվականներին՝ «Արևիկ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն։

Լույս են տեսել Վարդգես Քալանթարյանի «Ակամա ճանապարհորդներ» (1978), «Ծերպերի բնակիչները» (1983), «Նոր Ռոբինզոնները» (1984), «Կորած օրագիրը» (1986), «Հետաքննիչի վերջին գործը» (1987), «Վտանգավոր գործուղում» (1989) մանկապատանեկան վեպերն ու վիպակները (բոլորը՝ Մ. Բաղդասարյանի հետ)[1]։

Վարդգես Քալանթարյանը մահացել է 1992 թվականի մայիսի 1-ին Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։