Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միհրան Բաղդասարյան (մայիսի 25, 1852(1852-05-25), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 23, 1937(1937-04-23)), հայ կրթական, մշակութային գործիչ։

Միհրան Բաղդասարյան
Ծնվել էմայիսի 25, 1852(1852-05-25)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 23, 1937(1937-04-23) (84 տարեկան)
Քաղաքացիություն Թուրքիա

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, իսկ Շվեյցարիայում՝ բարձրագույնը։ 1887 թվականին վերադարձել է Պոլիս և նույն թվականին էլ հրատարակել «Առաջնորդ անգլերեն լեզվի» ձեռնարկը։ Ապա պաշտոնավարել է Կարինում, որտեղ բաց է արել Մասյաց վարժարանը։ Թուրքական կառավարության հալածանքների հետևանքով հարկադրված է եղել տեղափոխվել Թիֆլիս։ Հետագայում նորից մեկնել է Պոլիս, ապա՝ Բրուսա, Դամասկոս, իսկ 1891 թվականին ԱՄՆ։ Ամերիկյան թերթերի մեջ հոդվածներ է տպագրել հայկական դատի մասին։ Գրել է «Հայաստան կամ Արարատի երկիրը, նրա անցյալը, ներկան և ապագան» անգլերեն աշխատությունը, որը լույս է տեսել 1892 թվականին և հետագայում վերահրատարակվել է։ 1894 թվականին եկել է Էջմիածին, այնտեղից մեկնել Ուրմի, որտեղ պաշտոնավարել է հայոց դպրոցում։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 179.