Վարդան Սարկիսով

հայ ճարտարապետ

Վարդան Ստեփանի Սարկիսով (Սարգսյան)(մարտի 8, 1875(1875-03-08), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1955(1955-03-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայազգի ճարտարապետ։

Վարդան Սարկիսով
Ծնվել էմարտի 8, 1875(1875-03-08)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 29, 1955(1955-03-29) (80 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներՄիրզաբեկով եղբայրների տուն և Համբարձում Մալիկովի տուն (Իսլամ Սաֆարլի փողոց)

Կենսագրություն խմբագրել

Վարդան Սարկիսովը նախնական կրթությունը ստացել է Շուշիի ռեալական դպրոցում։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիում, 1894 թվականին գերազանցությամբ ավարտել է Թբիլիսիի ռեալական դպրոցը[1]։ Ուսումնառության ժամանակ սկսել է վարպետորեն նկարել, նաև հետաքրքրություն է ցուցաբերել օպերային երաժշտության նկատմամբ, որը պահպանել է իր ողջ կյանքի ընթացքում[1]։

Թբիլիսիում ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ընդունվել Սանկտ Պետերբուրգի ինժեներական ինստիտուտ[2]։ Եղել է Նիկոլայ Բաևի դասընկերը[3]։ Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար 1901 թվականին համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա[4]։ 1907 թվականին տեղափոխվել է Բաքու և անմիջապես ստացել մի շարք նախագծերի պատվերներ։ Ստեղծագործել է մոդեռն ոճով, կարիերայի ընթացքում անցել է նեոկլասիցիզմին։ 1920-ականներին, երբ Բաքվում բացվել է շինարարական ինստիտուտը, Սարկիսովին հրավիրվել են որպես դասախոս, և նա երկար տարիներ զբաղեցրել է դեկանի պաշտոնը։

Մահացել է 1955 թվականի մարտի 29-ին, Բաքվում։ Թաղված է Նարիմանովյան գերեզմանատանը։ 2007 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի տեղական կառավարությունը հրամայել է տեղափոխել Նարիմանովյան գերեզմանատունը[5]։

Ստեղծագործություններ խմբագրել

Վարդան Սարկիսովը նախագծել է․

  • Մարդաքանի նավթ արտադրողների առողջարանի շենքը (1930), արական գիմնազիա,
  • Կառույց Կրասնովոդսկայա փողոցում (1908, այժմ՝ Տորգովայա (Նիզամի) փողոց և Սամադ Վուրղուն պողոտայի խաչմերուկ. այս շենքը նաև այն վայրն է, որտեղ ծնվել է Լև Լանդաուն)[6],
  • Վերակառուցել է 1918 թվականի մարտի օրերին այրված Իսմայիլիի շենքը, Բաքվի հայ միլիոնատեր Միրզաբեկովի (Միրզաբեկյան) 7 հարկանի բնակարանը Իսթիգլալիաթ փողոցում (1908)[6][7],
  • Տիգրան Մելիքովի նստավայրը (Խագանի 27)[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Tigranyan, Edmond (2003). Activity of Armenian Architects in South Caucasus (Armenian). Yerevan: Voskan Yerevantsi. էջ 263. ISBN 9789993000525.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Sarkisov Vartan». Biografiya.ru. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «House of Tigran Melikov (Melikyan)». Ourbaku (Russian). Ourbaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. «Translated from Russian: The three-story building at the Molokan № 27 (Khagani) was built in the early twentieth century (arh. V.S.Sarkisov Prof. Sarkisov, architect) and owned by a local millionaire Tigran Melikov. He also made the designs of the houses on the streets Krasnovodskaya and Nikolaev.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Architects of Azerbaijan 19th and early 20th century» (Russian). OurBaku. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  5. Parliamentary Assembly, Working Papers: 2007. Council of Europe. 2008. էջ 227. ISBN 9789287163684. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 «Architects of Azerbaijan 19th and early 20th century» (Russian). Ourbaku. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. «Translated from Russian: Residential - 1915 - st. Molokan, 23. This five-storey house - 1917 - Ul.Nikolaevskaya, 11. A three-storey house - 1913 - st. Krasnovodsk, 13»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  7. «Stairs in the gulf in Baku» (Russian). Vesti.az. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. «Translated from Russian: "This house was built in 1915-1917. Customer of its construction was the Baku Armenian millionaire named Mirzabekyan, who conceived rebuild apartment building in which the apartments and even entire floors surrendered guests. The architect of this house is Vartan S. Sarkisov.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)