Իսմայիլիա պալատ
Իսմայիլիա պալատ (ադրբ.՝ İsmailiyyə Sarayı), գոթական ոճով պալատ Բաքվում[1]։ Ադրբեջանի ԳԱԱ Պրեզիդիումի շենքը[2]։ Կառուցվել է 1908-1913 թվականներին Բաքվի միլիոնատեր Մուսա Նաղիևի կողմից, իր որդու Իսմայիլի պատվին։
Իսմայիլիա պալատ ադրբ.՝ İsmailiyyə Sarayı | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | շենք |
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Ադրբեջան, Իսթիգլալիաթ փողոց և Բաքու |
Երկիր | Ադրբեջան |
Կառուցված | 1908 - 1913 |
Կառուցող | Մուսա Նակիև |
Ճարտարապետ | Józef Plośko? |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա և Գոթական ճարտարապետություն |
Ընթացիկ վիճակ | կանգուն |
Ընթացիկ սեփականատեր | Musa Naghiyev? |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԻսմայիլիա պալատը հիմնադրվել է 1907 թվականին հայտնի ադրբեջանական միլիոնատեր Մուսա Նակիևի կողմից[3]։ Մուսա Նակիևը շենքը կառուցել է իր որդու, Իսմայիլի հիշատակին։ Միլիոնատիրոջ որդին` Աղա Իսմայիլը մահացել է տուբերկուլյոզից։ 1905 թվականին մուսուլմանական բարեգործական հասարակության նախագահ Հաջի Զեյնալաբդին Թակիևը դիմել է Բաքվի քաղաքային դումային պաշտոնական նամակով։ Դիմումում նշվում է, որ նոր շենքի կարիք կա։ 1905 թվականի Դեկտեմբերի 1-ին Բաքվի քաղաքային դումայի նիստում քննարկվեց Բարեգործական Հասարակության դիմումը, և կայացրեց դրական որոշում։ Նոր շենքի նախագծումը վստահված է ինժեներ Իոսիֆ Պլոշկոին[4]։ Իսմայիլիի շենքի շինարարությունն ավարտվել է 1913 թվականին։