Վարդան Պողոսյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ

Վարդան Գրիգորիի Պողոսյան (մարտի 8, 1992(1992-03-08)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Բանանց» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։

Վարդան Պողոսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1992(1992-03-08)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 179 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Բանանց
Պատանեկան կարիերա
?−2006 Ռուսաստան Բուրեվեստնիկ
2006-2008 Ռուսաստան Սպարտակ-2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
?—2015 Իսպանիա Մուրսիա
2014-2015  Իսպանիա Սան Սեբաստիան դե լոս Ռեյես
2015 Ռուսաստան Տոսնո 0 (0)
2015 Ռուսաստան Կուբան 0 (0)
2015  Հայաստան Փյունիկ 14 (8)
2016 Մոլդովա Դաչիա 0 (0)
2016-2017 Հայաստան Փյունիկ 30 (7)
2017 Հյուսիսային Մակեդոնիա Ռաբոտնիչկի 11 (0)
2018 Հայաստան Գանձասար (Կապան) 27 (0)
2019— Հայաստան Բանանց 0 (0)
Ազգային հավաքական
2014 Հայաստան Հայաստան (երիտ․) 2 (0)
2015-2016 Հայաստան Հայաստան 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 հունվարի, 2019:

Կարիերա

խմբագրել

Վարդան Պողոսյանը սովորել է «Սպարտակի» երկրորդ թիմի մարզական դպրոցում։ Տասնվեց տարեկանում եղել է Մոսկվայի առաջնության լավագույն ռմբարկուների թվում[3]։ Դրանից հետո որոշել է ընդունել Իսպանիայից ստացած առաջարկը։ Մինչև 19 տարեկանը խաղացել է երիտասարդական թիմերում, ինչից հետո պայմանագիր է կնքել «Մուրսիայի» հետ, բայց գրեթե չի ստացել խաղային պրակտիկա ակումբի հիմնակա կազմում՝ հանդես գալով երկրորդ թիմում կամ վարձավճարով[3]։

2014 թվականին Վիկտոր Գոնչարենկոն Վարդան Պողոսյանին հրավիրել է «Կուբան», բայց «Մուրսիայի» ղեկավարությունը նրան ստիպել է մնալ ևս կես տարի՝ մինչև պայմանագրի ավարտը։ 2015 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է մեկ խաղի «Տոսնոյի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության՝ 15-րդ տեղի համար անցկացված խաղին ընդդեմ «Սոկոլի» (1:1, 4:5 11 մետրանոցներով)[4]։ Երբ Պողոսյանը տեղափոխվել է Կրասնոդարի ակումբ, այն արդեն գլխավորում էր նոր մարզիչ՝ Լեոնիդ Կուչուկը։ Հիմնական թիմի հետ հավաքների մասնակցելուց հետո մարզիչը Պողոսյանին ուղարկել է երիտասարդական կազմ[3]։ Այդ թիմի կազմում Պողոսյանն անցկացրել է ինը խաղ և խփել վեց գոլ[5]՝ այդ թվում ձևակերպելով դուբլ «Կրասնոդարի» իրենց հասակակիցների դեմ խաղում[6]։

2015 թվականի ամռանը «դեղնականաչներն» Անթալիայում անցկացրած հավաքների ժամանակ խաղացել են «Փյունիկի» դեմ․ Պողոսյանը խաղի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին, սակայն հայկական ակումբի ղեկավարությունը որոշել է նրան հրավիրել իրենց թիմ։ Տասներկու խաղերում Պողոսյանը խփել է ութ գոլ և հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական[3]։

2016 թվականի հունվարին հավաքականի մարզչական շտաբի երաշխավորությամբ Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մոլդովական «Դաչիա»[7], որի հետ կնքել է երկամյա պայմանագիր։ Սակայն Իսպանիայում անցկացվող ձմեռային հավաքների ժամանակ Պողոսյանը կոտրել է ոտքը, և ակումբի չի ցանկացել սպասել ֆուտբոլիստի ապաքինմանը՝ խզելով նրա հետ կնքված պայմանագիրը[3]։ Պողոսյանը վերադարձել է «Փյունիկ»։ 2016/17 մրցաշրջանում եղել է թիմի ավագ։ 2017 թվականի ամռանը հեռացել է ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել մակեդոնական «Ռաբոտնիչկի»[8]։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Փյունիկ»

Վիճակագրություն

խմբագրել
Խաղերը հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Պողոսյանի գոլերը Մրցություն
1 8 հոկտեմբերի, 2015   Ֆրանսիա 4:0 - Ընկերական խաղ
2 11 հոկտեմբերի, 2015   Ալբանիա 0:3 - ԵԱ-2016 նախընտրական խաղեր
3 8 հոկտեմբերի, 2016   Ռումինիա 0:5 - ԵԱ-2018 նախընտրական խաղեր

Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ, 3 պարտություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «В Испании не видел света в конце тоннеля» // Лента.ру
  4. Погосян Вардан - Нападающий
  5. «Статистика на сайте РФПЛ». Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին. Վերցված է 2019-02-21-ին.
  6. «Кубань» победила «Краснодар» в матче молодежных команд // Спорт-Экспресс
  7. Վարդան Պողոսյան. Հայաստանի հավաքականի մարզիչները խորհուրդ տվեցին տեղափոխվել «Դաչիա»
  8. «Վարդան Պողոսյանը հեռացել է Փյունիկից և հնարավոր է կարիերան շարունակի Մակեդոնիայում». Արմենպրես. 2017 թ․ օգոստոսի 2.