Վարդան Մկրտչյան (գիտնական)

ինքնաշխատ կառավարման բնագավառի հայ գիտնական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Մկրտչյան (այլ կիրառումներ)

Վարդան Սուրենի Մկրտչյան (փետրվարի 18, 1950(1950-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ինքնաշխատ կառավարման բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1993): ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1991):

Վարդան Մկրտչյան
Ծնվել էփետրվարի 18, 1950(1950-02-18) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ
Ալմա մատերՀԱՊՀ (1972)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1990)

Կենսագրություն խմբագրել

Վարդան Մկրտչյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 18-ին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1976-2001 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2001-2004 թվականներին՝ Ավստրալիայի Նյու Սաութ Վեսթ համալսարանում, 2004 թվականից՝ Համահայկական համացանցային համալսարանի (Սիդնեյ) գլխավոր կառավարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են էներգատար ջերմային շարժընթացների ինքնաշխատ կառավարմանը, միկրոպրոցեսորային տեխնիկական և ծրագրային միջոցների ստեղծմանը[2]։ Հեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկների[1]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ երիտասարդ գյուտարարների համամիութենական մրցանակ (1979
  • ՀԼԿԵՄ մրցանակ (1980)
  • ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար (1991)

Երկեր խմբագրել

  • Խոնավ նյութերի վերամշակման արդյունավետության բարձրացումը կառավարման սահող ռեժիմում, Երևան, 1992։
  • Эффективные системи автоматического управления режимами сушки табака в скользящих режимах, М., 1987.
  • Микропроцессорные системы управления тепловыми процессами в скользящих режимах, Минск, 1993.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 150։
  2. «Патенты автора МКРТЧЯН ВАРДАН СУРЕНОВИЧ». www.findpatent.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Մկրտչյան (գիտնական)» հոդվածին։