Վարդան Ղազանչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Վահանի Ղազանչյան (հոկտեմբերի 22, 1907, Վան - հունվար 1990), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Վարդան Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1907 |
Ծննդավայր | Վան |
Վախճանվել է | հունվար 1990 (82 տարեկան) |
Մասնագիտություն | գրականագետ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1932) և ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ (1941) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1952) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, ՀԿԿ, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Սովետական Հայաստան և Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
Պարգևներ | |
Վարդան Ղազանչյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՎարդան Ղազանչյանը ծնվել է 1907 թվականի հոկտեմբերի 22-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի 72-րդ աշխատանքային դպրոցը, 1930 թվականին՝ Երևանի պետական համալսարանի սոցիալ-տնտեսագիտական ֆակուլտետը։ 1930-1932 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1929-1931 թվականներին աշխատել է Երևանի ռադիոհաղորդումների խմբագրությունում՝ որպես գաղափարական բաժնի վարիչ և գլխավոր խմբագիր։ 1933-1935 թվականներին խմբագրել է Երևանում լույս տեսնող «Տեխնիկան մասսաներին» և «Մոոպրի դրոշով» պարբերականները։ 1933-1934 թվականներին աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ, ապա մամուլի սեկտորի վարիչի պաշտոնակատար, 1934-1935 թվականներին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտի ուսմասվար, 1935-1938 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթում՝ որպես արվեստի և գրականության բաժնի ցարիչ, ապա պատասխանատու քարտուղար։ 1938-1939 թվականներին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի արվեստի վարչության կերպարվեստի բաժնի վարիչ։ 1939-1941 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային գրականության ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտուրայում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1931 թվականից փիլիսոփայություն է դասախոսել Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1952 թվականին «Սովետահայ գրականության հայրենասիրական գաղափարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1951-1952 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչը։ 1957 թվականից ՀԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մարքսիզմի դասականների երկերի հայերեն թարգմանության բաժնի վարիչն է եղել[1][2]։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Երկեր
խմբագրել- Հասարակագիտության դասագիրք, Երևան, Պետհրատ, 1932, 203 էջ։
- Կարմիր բանակը պաշտպանում է մեր հայրենիքի պատիվը, ազատությունն ու անկախությունը գերմանական զավթիչներից, Երևան, Հայպետհրատ, 1942, 17 էջ։
- Սովետական հայրենասիրության մեծ ուժը, Երևան, Հայպետհրատ, 1955, 56 էջ։
- Լենինը գրականության պարտիականության մասին, Երևան, 1956, 33 էջ։
- Կոմունիզմը և հումանիզմը, Երևան, 1960, 36 էջ։
- Սոցիալիստական ինտերնացիոնալիզմի մեծ ուժը, Երևան, «Հայաստան», 1973, 124 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Ղազանչյան» հոդվածին։ |