Վարդան Մկրտչի (Նիկիտովիչ) Լոդոչնիկով (մայիսի 14, 1887, Գեորգիևսկում (այժմ՝ Ստավրոպոլի երկրամասում) - հունվարի 11, 1943, Կիսլովոդսկ), խորհրդային երկրաբան և պետրոգրաֆ։

Վարդան Լոդոչնիկով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14 (26), 1887
ԾննդավայրԳեորգիևսկ, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 11, 1943(1943-01-11) (55 տարեկան)
Մահվան վայրԿիսլովոդսկ, Karachay Autonomous Oblast, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԼեռնային ինստիտուտ (1916)
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ
 Vladimir Lodochnikov Վիքիպահեստում

Ավարտել է Պետրոգրադի լեռնային ինստիտուտը (19161918 թվականից մինչև իր կյանքի վերջը աշխատել է Երկրաբանական կոմիտեում։ 1922-1930 թվականներին եղել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) լեռնային ինստիտուտի պրոֆեսոր։ Կատարել է մի շարք երկրաբանական հետազոտություններ Ալթայում, Արևելյան Ատյանում, Կովկասում։ Հեղինակել է պետրոգրաֆիայի, պետրոլոգիայի, միներալոգիայի, բյուրեղաօպտիկայի տարբեր բնագավառներն ընդգրկող մի շարք խոշոր գիտական աշխատություններ։ Նրա աշխատությունները թարգմանված են մի շարք լեզուներով։

Ունեցել է բազմակողմանի խոր գիտելիքներ ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում։ Առաջ է քաշել Երկրի ներքին կառուցվածքի և ապարառաշացման վերաբերյալ հիպոթեզներ։ 1964 թվականին Լոդոչնիկովի աճյունը Կիսլովոդսկից փոխադրվել է Երևան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 652