Արմեն Վարդանյան (ակնաբան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Արմեն Հրաչիկի Վարդանյան (նոյեմբերի 3, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր։ Երևանի գլխավոր ակնաբան (1989)։ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ[1]
Ծնվել է | նոյեմբերի 3, 1957 (66 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1980) |
Մասնագիտություն | բժիշկ և ակնաբույժ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2002) |
Աշխատավայր | ՀՀ ԱՆ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱրմեն Վարդանյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 3-ին, Երևան քաղաքում։ 1964-1974 թվականներին սովորել է Երևանի Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում։ 1980 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1981-1983 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Երևանի պետական բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնում և ստացել ակնաբույժի մասնագիտացում։ 1979- 1983 թվականներին եղել է ԵՊԲԻ-ի կոմերիտական կազմակերպության քարտուղարի տեղակալ, 1983-1988 թվականներին աշխատել է ԵՊԲԻ-ի աչքի հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 1984 թվականից եղել է ՀՀ առողջապահության նախարարության ակնաբուժության կենտրոնի աչքի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ։ 1984 թվականին «Աչքի վնասվածքներ և միկրովիրաբուժություն» թեմատիկայով եռամսյա դասընթացներ է անցել Մոսկվայի Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում։ 1985 թվականին կատարելագործվել է Մոսկվայի Ֆյոդորովի անվան աչքի միկրովիրաբուժության ինստիտուտում (մեկամսյա կլինիկական որակավորումով, թեման՝ «Արտիֆակիկ ոսպնյակների իմպլանտացիա»)։ Հետագայում մի շարք դասընթացների է մասնակցել հեղինակավոր ակնաբուժական կենտրոններում. այդ թվում՝ դասընթացներ «Գլաուկոմա» թեմայով, 1993 թվականին՝ վիտրեոռետինալ վիրաբուժության դասընթացներ Դոhենի ակնաբուժական ինստիտուտում, Լոս Անջելեսի և Իրվինի համալսարաններում (1996-1997)՝ «Ապակենման մարմնի և ցանցաթաղանթի հիվանդությունների և վիրաբուժության» որակավորման դասընթաց կլինիկայում, Կալիֆոռնիայի համալսարանի արհեստական ոսպնյակների տեղադրման, ապակենման մարմնի ու ցանցաթաղանթի հիվանդությունների և միկրովիրաբուժության ուղղությամբ[2]։ 1989 թվականից՝ Երևանի գլխավոր ակնաբան[3]։
Աշխատանքները վերաբերում են աչքի միկրովիրաբուժության խնդիրներին։
Պարգևատրումներ
խմբագրել- Մխիթար Հերացու մեդալ (2008)[փա՞ստ]
- Հայաստանի պաշտպանության նախարարության մեդալ (2011)
- Բժշկագիտության բնագավառում Հայաստանի նախագահի մրցանակ (2010)՝ «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար[4]
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի 2 երեխա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արմեն Հրաչիկի Վարդանյան». www.doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 536։
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.