Արման Վարդանյան

թատերագիր, դաշնակահար
(Վերահղված է Վարդանյան Արմանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արման Հայկազի Վարդանյան (օգոստոսի 3, 1930(1930-08-03), Ստամբուլ, Թուրքիա - օգոստոսի 20, 2015(2015-08-20), Ստամբուլ, Թուրքիա[1]), թատերագիր, դաշնակահար։ Հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2012

Արման Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1930(1930-08-03)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էօգոստոսի 20, 2015(2015-08-20) (85 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
Ազգությունհայ
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԿեդրոնական վարժարան և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Մասնագիտությունդաշնակահար և դրամատուրգ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն

խմբագրել

Արման Վարդանյանը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 3-ին Ստամբուլում, Հայկազ և Սրբուհի Վարդանյանների ընտանիքում։ 6 տարեկանում հաճախել է Հինդլյան նախակրթարան, հետո ուսումը շարունակել է Մխիթարյան վարժարանում։ 4 տարի սովորել է անգլիական վարժարանում, ուսման վերջին տարիներին ուսումը շարունակել է Ստամբուլի հայկական Կենտրոնական վարժարանում։ Դեռ նախակրթարանում ստացել է երաժշտական կրթություն, հաճախել է դաշնամուրի դասընթացների։ 1949 թվականին մեկնել է Լոնդոն, ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջի դաշնամուրի բաժինը։ 1952 թվականին մեկնել է Ավստրիա և ընդունվել Վիեննայի երաժշտական կոնսերվատորիան։ 1955 թվականին վերադարձել է Ստամբուլ, զորակոչվել զինվորական ծառայության, իսկ մի քանի ամիս հետո թուրքական զինվորական ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ մեղադրվելով պետական հանցագործության մեջ (իբր Վիեննա սովորելու տարիներին զբաղվել է լրտեսությամբ հօգուտ Խորհրդային Հայաստանի)։ Առանց հստակ ապացույց ունենալու Վարդանյանին դատապարտել են սկզբում մահապատժի, հետո փաստաբանների համառ աշխատանքի շնորհիվ մահապատիժը փոխարինվել է տասը տարվա բանտարկության և բանտարկությունից հետո էլ 10 տարով արգելել են նրան դուրս գալ Թուրքիայի սահմաններից։ Իր գրական փորձերը Վարդանյանը սկսել է բանտում եղած տարիներին։ Այնտեղ գրել է մի շարք նորավեպեր, որոնց ընթերցողները Վարդանյանի խոսքերով «աւա՜ղ միայն ծնողներս էին»։

Ընտանիք

խմբագրել
  • Հայրը՝ Հայկազ Կոստանի Վարդանյանը ծնվել է 1890 թ. Ստամբուլում, Ակնա շրջանի Ապուչեխ գյուղից Պոլիս աշխատելու եկած Կոստան և Թենսուհի Վարդանյանների ընտանիքում։
  • Մայրը՝ Սրբուհի Վարդանյանը (Պարսյան), ծնվել է Ստամբուլում 1900թ, քղեցի փաստաբան Սիրակ-Պայծառ Պարսյանների ընտանիքում
  • Առաջին կինը՝ (1968-1969) Մարգրիտ Անդրեասյան (1927-1993)
  • Երկրորդ կինը՝ (1974-1978) Անի-Թաիս Ջենազյան (1935)
  • Տղան՝ Հայկ-Սևակ Վարդանյան (1974)
  • Երրորդ կինը՝ (1999 թվականից) Զարինե Գրիգորյան-Վարդանյան (1964)

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրել է 26 թատերախաղեր (արևմտահայերենով), որոնք զետեղված են հինգ հատորյակներում։

  • «Ցավ մը»
  • «Խաղ մը»
  • «Լավ մը»
  • «Շունչ մը»
  • «Փունջ մը»

Արման Վարդանյանի թատերախաղերից «Թոխորը» (Weasel) բեմադրվել է Լոնդոնում (1979, The Thatre In The Square), Երևանում «Երնջակը»(1990, «Ագուլիս» թատրոն), «Կանկրուկը» (1998, Երևանի Երիտասարդական պալատ), «Սակուրը»,«Ախացելը»(2000, Սունդուկյանի անվան թատրոն

Արման Վրադանյանի պիեսները թարգմանվել են թուրքերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Մութաֆյան Լ., Խաղէըստ Արման Վարդանյանի, Երևան, 1999։
  • Մութաֆյան Լ., Արման Վարդանյանի աշխարհը, Երևան, 2000։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Վարդանյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Վարդանյան» հոդվածին։