Վարդակակաչների թերակղզի

Վարդակակաչների թերակղզի (ռուս.՝ Полуостров тюльпанов), տեսարժանություն, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Օռլովսկի գյուղում, Մանիչ գետի հովտի տարածքում։ Հաճախելիությունն առավել մեծ է ապրիլի երկրորդ կեսին` վարդակակաչների զանգվածային ծաղկման ժամանակ[1]։

Վարդակակաչների թերակղզի
ռուս.՝ Полуостров тюльпанов
Վարդակակաչներ Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանում
ԵրկիրՌուսաստան
ԳյուղՕռլովսկի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ամեն տարի ապրիլի երկրորդ կեսին Մանիչ գետի հովտում տեղի է ունենում վարդակակաչների զանգվածային ծաղկում, որոնց թվում են Գեսների և Բիբերշտայնի վարդակակաչները, Շրենկի կարմիր վարդակակաչները և երկգույն սպիտակ վարդակակաչները։ Ծաղկող վարդակակաչները ձևավորում են մեծ տարածքներ, որոնք զբոսաշրջիկները կարող են դիտել արգելոցի աշխատակիցների ուղեկցությամբ։ Վարդակակաչների թերակղզին Մանիչ գետի հովտի զբոսաշրջային օբյեկտներից է[1]։

Արգելոցի տարածքում հանգստի վայրեր կազմակերպելն արգելվում է, ուստի տեղի բնակիչները հանգստանում են լճակներում, որոնք հիմնվել են 1911-1960-ական թվականներն ընկած ժամանակահատվածում։

 
Գեսների և Բիբերշտայնի վարդակակաչները

Վարդակակաչներն աճում են չվարած տափաստանի հողին։ Տարեցտարի ծաղիկների քանակի կրճատման միտումներ չեն նկատվում։ Բացի վարդակակաչներից, հովտում կարելի է տեսնել հիրիկներ, փետրախոտ, օշինդր, իշառվույտ, կառ, փշաքեղ[2]։

Ռոստովի մարզի Օռլովսկի շրջանում, սկսած 2012 թվականից, անցկացվում է «Ներբողված տափաստան» փառատոնը։ Միջոցառումը հետաքրքրություն է ներկայացնում նրանց համար, ում անտարբեր չէ տափաստանի բնությունը։ 2015 թվականին փառատոնն այցելել է շուրջ երեք ու կես հազար մարդ։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեին դիտելու ծաղկող վարդակակաչներով տարածքները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Полуостров тюльпанов» — массовое цветение тюльпанов в Долине Маныча». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  2. «В краю тюльпанов//Донской временник». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  3. В долине Маныча прошёл фестиваль тюльпанов [ФОТО]